Science ամսագրում հրապարակված հետազոտության տվյալներով, Դյուկի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները բացահայտել են, որ խոլեստերինի ընդհանուր կողմնակի պրոդուկտը կարող է նպաստել քաղցկեղային բջիջների աճին ու տարածմանը:

Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ ավելորդ քաշն ու ճարպակալումը կարող են բարձրացնել օրգանզիմի կողմից հորմոնների , օրինակ ՝ էստրոգենի, արտադրությունը, ինչն, ինչպես հայտնի է, նպաստում է քաղցկեղի որոշ տեսակների տարածմանը, հաղորդում է Fox News-ը։

Հետազոտողներն ուսումնասիրել են  բարձր ճարպային դիետայով շատ  մկների եւ բացահայտել, որ քաղցկեղի ռիսկը նրանց մոտ 30% -ով ավել է, քան այն մկների մոտ, ովքեր սովորական ուտելիք էին կերել:

Հաշվի առնելով արդյուքները հետազոտողների խումբը եկավ այն եզրակացության, որ ստատինների օգտագործումն ու անցումն ավելի առողջ դիետայի  կարող է օգնել կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի տարածումը: