Հայաստանի Շտապ բժշկական օգնությունը բժշկական օգնության իրականացման զանգվածային եւ անվճար եղանակ է, իսկ բնակչության առողջության ամրապնդումը, ինչպես նաեւ բուժծառայության բարձր որակը պետք է պետության հիմնական խնդիրը լինի:  Այս մասին դեկտեմբերի 5-ին Երեւանում տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց  Հայաստանի Առողջապահության Նախարարության առաջնային բժշկական օգնության  բաժնի վարիչ Ռուզաննա Յուզբաշյանը:

«Կան խնդրներ, որոնց վրա մենք ուղղակի աչք ենք փակում, բայց դա խնդրի լուծում չէ»,- հայտարարեց Յուզբաշյանը, ավելացնելով, որ միչեւ 2010 թվականը Հայաստանի շրջաններում շտապ օգնության աշխատակիցներն օգտվում էին սովետական ավտոմեքենաներից, որոնց մեջ չկային համապատասխան սարքավորումներ հիվանդի  վերակենդանացման համար: « Ափսոս, որ առաջ ոչ մի կերպ չենք կարողացել բավարար ուշադրություն դարձնել այս բնագավառին՝ հաշվի առնելով  վերջինիս կարեւորությունը բնակչության համար» :

 Ներկա պահին Չինաստանից Երեւան եւ շրջաններ ներմուծվել են շտապ օգնության  96  մեքենա: ՇԲՕ բոլոր մասնագետները (բժիշկները, բուժքույրերը, վարորդները) վերապատրաստում են անցել: Առողջապահության մասնագետների ճիգերը բերեցին նրանց, որ արդեն այսօր ՇԲՕ  աշխատակցները դարձել են ավելի կրթված ինչպես հիվանդին իր տնից  շտապ օգնության մեքենա տեղափեխելու , այնպես էլ  պատվաստման հարցերում: Շատերն են բողոքում, որ շտապ օգնությունն ուշանում է, բայց այդ դեպքում պետք է դիմել վարորդներին, ովքեր պարտավոր են զիջել շտապ օգնության մեքենային, չէ որ հիվանդը կարող է լինել յուրաքանչյուր վարորդի ծանոթը կամ բարեկամը:

«Շտապ օգնություն» ՓԲԸ ընօրեն Թագուհի Ստեփանյանը դիտարկեց Երեւանոմ շտապ բժշկական օգնության մատուցման հարցը, ընդգծելով , որ 2011 թվականին մայրաքաղաք են ներմուծվել «Ֆորդ» մակնիշի 35 տրանզիտ մեքենա, որոնք ինչպես հարկն է սարքավորված են: «Մենք փորձում ենք հնարավորինս արագ արձագանքել բնակիչների զանգերին, եւ դա մեզ հաջողվում է»,- նշեց տնօրենը, ավելացնելով, որ այս բնագավառում խնդիրներ շատ կան, եւ «չնայած ձեռքբերումներին, չի կարելի ասել, որ ամեն ինչ շատ լավ է»: Հիմնական խնդիրներն են՝ կանչերի ահռելի  մեծ քանակը (օրական  մոտ 650), ապագայի շտապ բժշկական օգնության զարգացման ռազմավարությունը: Ստեփանյանը նաեւ նշեց, որ շտապ օգնության աշխատակիցները ամենաարագը հասնում են այն հիվանդների մոտ, ում վիճակը գնահատվում է որպես մահամերձ:

USAID  գրանտային  ծրագրի ղեկավար Նարինե Բեգլարյանը պատմեց, որ ծրագրի կողմից արդեն մշակվել են որակի գնահատման մոտավորապես 80  ինդիկատորներ, որոնք համակարգի մեջ կներմուծվեն, որպեսզի մասնագետները կարողանան բացահայտել եւ գնահատել շտապ բժշկական օգնության խնդիրները: