Ձեր կյանքի երջանիկ պահերի լուսանկարումը կարող է խաթարել դրանց մասին հիշողությունը, ասվում է նոր հետազոտությունում:
«Մարդիկ, գեղեցիկ պահը որսալու համար այնքան հաճախ եւ անմիտ կերպով են վերցնում իրենց տեսախցիկները, որ նույնիսկ չեն նկատուն այն, ինչ կատարվում է անմիջապես իրենց աջքի առաջ», - պնդում է ԱՄՆ Ֆեյրֆիլդ համալասարանի հետազոտող Լինդա Հենկելը:
Հետազոտության համաձայն, երբ մարդիկ հաճախ են նկարահանում ինչ-որ օբյեկտներ, ապա նրանք ավելի վատ են հիշում այդ օբյեկտները եւ դրանց վերաբերող կոնկրետ մանրամասներ: Եզրակացությունները հրապարակվել են Psychological Science օնլայն ամսագրում, տեղեկացնում Newsmax Health-ը։
Հետազոտության համար Հենկելը եւ նրա գործընկերներն ընտրել են եւ Բելլարմինի մշակույթի թանգարան ճանապարհորդության ուղարկել 28 մարդու: Նրանք պետք է կանգնեին 30 օբյեկտի մոտ, ընդ որում նրանցից 15-ը պետք է ուղղակի հիանային ստեղծագործություններով, իսկ մյուս 15-ը՝ նկարահանեին դրանք: Հաջորդ օրը նրանց խնդրեցին պատմել այդ օբյեկտների մասին եւ պատասխանել դրանց վերաբերող հարցերին:
Պարզվեց, որ օբյեկտները նկարահանող մարդիկ հետո չեն կարողանում հիշել դրանք:
«Երբ մարդիկ մանրուքները հիշելու համար իրենց հույսը դնում են տեխնոլոգիաների վրա եւ լիովին չեն մասնակցում այդ իրադարձությանը, դա կարող է բացասական ազդեցոթյուն ունենալ իրենց հիշողության վրա եւ այն բանի, թե ինչպես են նրանք հիշում այդ իրադարձություններն ու օբյեկտները», - բացատրում է Հենկելը:






