Մարիխուանայի քրոնիկ օգտագործումը կարող է փոխել ուղեղի կառուցվածքը, վկայում է նոր հետազոտությունը: Մարիխուանայի մոլի ծխողնրը կարող են ունենալ ուղեղի կառուցվածքի անոմալիաներ, որոնք ել հանգեցնում են հիշողության վատացմանը, հաղորդում է Nature World News-ը:
Նոր հետազոտության ընթացքում Northwestern Medicine-ի գիտնականները ուսումնասիրեցին 67 մոլի ծխողների գլխուղեղը ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտության միջոցով: Մասնակիցները 16-17 տարեկան էին, երբ սկսել էին մարիխուանա ծխել, բայց հետազոտության պահին նրանք արդեն թողել էին ծխելը։
Նկարները ցույց տվեցին, որ մարիխուանան հանգեցնում է հիշողության հետ անմիջականորեն կապված ուղեղի գորշ նյութի խորը ենթակեղեւային շերտի աճի դանդաղեցմանը:Նրանք նաեւ բացահայտեցին, որ մարիխուանա ծխողների ուղեղի կառուցվածքը նման է շիզոֆրենիայով հիվանդների ուղեղի կառուցվածքին:
«Հետազոտությունը ցույց է տալիս, որ գլխուղեղի այս խանգարումները կապված են մարիխուանայի օգտագործման հետ, եւ նրանք առաջանում եւ դեռ որոշ ժամանակ պահպանվում են նույնիսկ ծխելը թողնելուց հետո», - ասաց հետազոտության առաջատար հեղինակ, Հյուսիս-Արեւմտյան համալսարանի Ֆեյնբերգի բժշկական դպրոցի հոգեբուժության եւ վարքագծային գիտությունների դոցենտ Մեթյու Սմիթը:






