Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայկական ակնաբուժության նախագիծը եւ Օրանժ հիմնադրամը նախաձեռնել են «1 selfie = 1 ակնոց» ակցիան, որի գլխավոր նպատակն է հանրության ուշադրությունը գրավել դեպի տեսողական խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները:
Ակցիայի շրջանակներում կարող եք Օրանժի կայքում տեղադրել Ձեր ինքնանկարը՝ selfie-ն, եւ ամեն ինքնակնարի դիմաց Օրանժ հիմնադրամը մեկ ակնոց կտրամադրի վատ տեսողություն ունեցող երեխաներին:
Ինչպես լրագրողներին Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանն է պատմել, այս պահի դրությամբ կայքում արդեն մոտ 667 selfie է տեղադրված, եւ շուտով 667 երեխա ակնոց կստանա: Ակնոցները կբաժանվեն երեխաներին Արմավիրի մարզի 9 դպրոցներում իրականացվող ակնային ստուգումների ժամանակ:
«Մենք՝ Հայկական ակնաբուժության նախագիծը, իհարկե, կանենք առավելագույնը, որպեսզի այդ ակնոցները լինեն գեղեցիկ, մոդայիկ, եւ երեխաները հաճույքով դրանք կրեն», - ասել է Նունե Եղիազարյանը:
Նունե Եղիազարյանի խոսքով՝ Հայկական ակնաբուժության նախագիծը արդեն մոտ տաս տարի է, ինչ նշում է Տեսողության համաշպարհաին օրը: Նախորդ տարիներին կազմակերպվել էին ցուցահանդեսներ, մանկական նկարների մրցույթներ, ֆլեշմոբ եւ այլն:
Այսօր Հայկական ակնաբուժության նախագիծը նաեւ սկսում է շարժական հիվանդանոցի աշխատանքները Արմավիր քաղաքում, իրականացնում է անհաս երեխաների ակնային ստուգումներ՝ անհասների ռետինոպաթիայի կանխարգելման նպատակով:
Տեսողության համաշшարհաйին օրը ողջ աշխարհում նշվում է հոկտերմբեր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը: Օրվա խորհուրդն է բարձրաձայնել ակնային խնդիրները, հանրության ուշադրությունը գրավել դեպի աչքերի հիվանդությունները:






