Նոր Տարուն ձեր առողջության համար բաժակ բարձրացրեք: Նոր հետազտությունները ցույց տվեցին, որ ալկոհոլի չափավոր քանակը խթանում է իմունային համակարգը եւ լավացնում օրգանիզմի պատասխան հակազդեցությունը պատվաստումների հանդեպ:
«Այս զարմանալի բացահայտումները ցույց են տալիս, որ ալկոհոլի չափավոր քանակի օգտագործման դրական ազդեցությունները կարող են դրսեւորվել իմունային համակարգի ակտիվացման միջոցով», - ասաց առաջատար հետազոտող Իլհեմ Մեսսաուդին:
«Սա հաստատում է լայնորեն տարածված այն միտքը, որը էթանոլը կրճատում է բոլոր տիպի պատճառներից մահացությունը, հատկապես՝ սիրտ-անոթային հիվանդություններից: Ինչ վերաբերում է ալկոհոլի չափից ավելի օգտագործմանը, ապա մեր հետազոտությունը ցույց տվեց, որ այն բացասական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա»,- նշեց նա, հաղորդում է Newsmax Health-ը:
Հետազոտության համար գիտնականները վարժեցրեցին 12 կապիկների, որոնք հեշտությամբ ալկոհոլ էին խմում ծաղիկի դեմ պատվաստում ստանալուց հետո: Կապիկների մի խմբին հասանելի էր ալկոհոլի 4% պարունակությամբ խմիչք, այն դեպքում, երբ մյուս խումբը միայն շաքարաջուր էր խմում եւ կանոնավոր ստանում իր սնունդը:
Կապիկներին հետեւեցին մեկ տարվա ընթացքում, ապա նորից 7 ամսով ներգրավեցին փորձի մեջ: Շատ խմող կապիկները, ում արյան մեջ էթանոլի պարունակությունը 0.08% -ից շատ էր, ավելի թույլ էին արձագանքում պատվաստմանը ի տարբերություն նրանց, ովքեր շաքարջուր էին խմում: Բայց չափավոր խմող կապիկները, ում արյան մեջ էթանոլի պարունակությունը 0.02-0.04% էր, ավելի ուժեղ էին արձագանքում պատվաստմանը:
«Եթե ձեր ընտանիքում կան խմող մարդիկ կամ դուք նախկինում խմող եք եղել, մենք ձեզ խորհուրդ չենք տալիս խմել՝ իմունային համակարգն ամրացնելու համար»,-ասաց Մեսսաուդին: « Բայց մեկ բաժակ գինին ընթրիքի ժամանակ լավացնում է առողջությունը, հատկապես սիրտ-անոթային ֆունկցիաները, իսկ հիմա մենք կարող ենք ավելացնել, նաեւ՝ իմունային համակարգը»,- նշեց նա:






