Երեք երեխաների մայրը մահացել է Թուրքիայում՝ նստատեղի՝ բրազիլական եղանակով պրկման վիրահատությունից հետո, գրում է PA Media-ն։

Իր արտաքինով մտահոգված 26-ամյա սալֆորդցի Դեմի Ագոգլիան ցանկանալով անցնել պրոցեդուրան, որի դեպքում մարմնի այլ մասերից ճարպ վերցվում և ներարկվում է ազդրերին և նստատեղին:

Նա մահացել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում հունվարին՝ վիրահատությունից ընդամենը երեք օր անց։

Բոլթոնի դատաբժշկական փորձագետ Ջոն Փոլարդը չորեքշաբթի որոշել է, որ մահվան բժշկական պատճառը եղել է մանրադիտակային ճարպային էմբոլիան, որի դեպքում  հյուսվածքը արյուն է թափանցում:

Եզրակացնելով, որ Ագոգլիան մահացել է անփույթ վարքագծի հետևանքով, որը նպաստել է անտեսմանը, նա ասել է, որ տվյալ դեպքում չի եղել պատշաճ տեղեկացված համաձայնություն, չի եղել պատշաճ նախավիրահատական ​​խնամք և խորհրդատվության, չի եղել նաև հետվիրահատական ​​պատշաճ խնամք:

«Այս ամենը նշանակում է, որ ընդհանուր խնամքը չէր համապատասխանում նման տեսակի բուժման համար ակնկալվող չափանիշներին, և խնամքի բացակայությունը զգալիորեն նպաստել է Դեմիի մահվանը»: