Էրեբունի բժշկական կենտրոնի Ցավի կլինիկան այսուհետ ֆրանսահայ ամուսիններ Դիդի և Օնիկ Հահամյանների անունն է կրելու։
44-օրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ վնասվածքներից, ինչպես նաև միջամտություններից ու վիրահատություններից առաջացած ցավերի կառավարման անհրաժեշտությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ցավի կլինիկա ստեղծելու պատճառ դարձավ։ Լոս Անջելեսում ցավի կլինիկայի հիմնադիր, հայտնի անեսթեզիոլոգ, մեր հայրենակից Ռեյմոնդ Թադևոսյանի մասնագիտական աջակցությամբ այսօր կլինիկան ցավի կառավարման առաջատար ծառայություններ է մատուցում։
Երջանկահիշատակ բարեգործ ամուսինները Դիդի և Օնիկ Հահամյանները հայրենիքից հեռու գտնվելով մշտապես ապրել են Հայաստանի խնդիրներով, կիսել հայի վիշն ու աջակցել հայրենակիցներին հնարավոր ամեն ինչում: 90-ականներին ֆրանսահայ բժիշկների միության նախագահ Գևորգ Աբգարյանի միջոցով նրանք բարեկամացան վերապատրաստման նպատակով Փարիզ ժամանած հայ բժիշկների հետ:
Դիդի և Օնիկ Հահամյանները մահվանից հետո էլ իրենց ներդրումն ունեցան։ Կատարվեց իրենց ցանկությունը՝ օգնել մարդկանց հաղթահարել ցավն ու հանգիստ ապրել։ Կլինիկան համալրվեց ցավի կառավարման առաջատար համակարգով՝ ամերիկյան հայտնի Boston Scientific ռադիոհաճախական աբլյացիոն գեներատորով։
Մանրամասները՝ տեսանյութում։






