Սովը կարեւորագույն զգացումն է, որն անհրաժեշտ է կենդանի օրգանիզմի կենսունակության համար: Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, թե որտեղից է կոնկրետ գալիս կաթնասունների սնվելու անհրաժեշտության մասին հաղորդող ազդանշանը, գրում է Nature-ը:
Նախկինում արդեն հայտնի է եղել, որ սովի զգացողության համար պատասխանատու է ագուտի-կապված պեպտիդը(AgRP):
Հենց այս նյութն է փոխազդում հիպոթալամուսի աղեղնաձեւ կորիզի հետ, որտեղ ավարտվում են բերանից եւ լեզվից գնացեող աֆերենտ նյարդային ուղիները, եւ այդպիով վերահսկվում է սովի զգացողությունը: Ուղեղի այդ հատվածի բնական եւ արհեստական խթանումն ակտիվացնում է օրգանիզմի կալորիաների պահանջը, ինչը կարող է սովի եւ սննդի ընդունման սուր անհրաժեշտություն առաջացնել: Մինչդեռ մինչեւ օրս անհայտ էր, թե կոնկրետ որտեղից է հաղորդվում այդ ազդանշանը ագուտի-կապված սպիտակուցի ակտիվացման համար:
Ժամանակակից սարքավորումների միջոցով մկների վրա գիտական փորձարկումներ կատարող հետազոտողները վստահությամբ հայտարարել են այն մասին, որ ագուտի կապված պեպտիդն ակտիվանում է հիպոթալամուսի հարփորոքային կորիզներից արտադրվող հորմոնների միջոցով:






