• Latest news

Սեպսիսի դեմ նոր դեղամիջոցը կարող է միլիոնավոր կյանքեր փրկել

22 ապրիլի, 2016  23:49

Սեպսիսի դեմ նոր դեղամիջոցը, որը մշակվել է Հարավային Կորեայի գիտնականների կողմից, կարող է միլիոնավոր կյանքեր փրկել: 

Սեպսիսն ամեն տարի ավելի շատ մարդ է սպանում, քան կրծքի, աղիների եւ շագանակագեղձի ուռուցքները միասին վերցրած: Սեպսիսի զարգացմանը կարող է հանգեցնել ցանկացած մանրէական կամ վիրուսային վարակ, եւ սեպսիսն առանց բուժման թողնելու ամեն ժամը մահվան վտանգն ավելացնում է 8 տոկոսով: Աճում է նաեւ ներքին օրգանների վնասման սպառնալիքը` երիկամների, թոքերի եւ լյարդի: 

Սեպսիսի բուժման առանձնահատուկ մեթոդներ առայժմ գոյություն չունեն, չնայած հակաբիոտիկները բավականին արդյունավետ են, եթե թերապիան ժամանակին սկսվի: Սակայն այժմ հորիզոնում առաջին հուսալի միջոցն է հայտնվել սեպսիսի բուժման համար. նոր դեղամիջոցը մշակվել է հակամարմինների հիման վրա, որոնք թույլ չեն տալիս, որ հիվանդությունը ներթափանցի արյունատար անոթներ:  

ABTAA դեղամիջոցը ոչնչացնում է Ang2 անվանումով սպիտակուցը, որը շրջանառվում է արյան մեջ ծանր վարակի դեպքում, ոչնչացնում է անոթային բջիջները եւ անոթները թույլ է դարձնում: Հենց դա է հանգեցնում ծանր բորբոքումների եւ օրգանների վնասման: Ավելին,  Ang2-ը բազմանում է սրտի կաթվածի դեպքում, իսկ դա նշանակում է, որ ABTAA դեղամիջոցը կարող է օգտագործվել նաեւ սրտի կաթվածի բուժման եւ կյանքի համար վտանգավոր այնպիսի վարակների դեմ պայքարում, ինչպիսիք են Էբոլա տենդը կամ MERS վիրուսը, որոնք եւս վնասում են անոթային համակարգը:

ABTAA-ն ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի վրա` Tie2-ի, որը խթանում է արյունատար անոթների աճը: Ծանր սեպսիսով մկների վրա լաբորատոր փորձարկումների ընթացքում այդ դեղամիջոցի ներարկումից հետո նրանց գոյատեւման հավանականությունն աճել է 70 տոկոսով:

Այդ մասին պատմում է Science Translational Medicine ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել