Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի (ԹԵԱ) II համագումարը տեղի կունենա Երեւանում` 2016-ի մայիսի 19-20-ը, հայտնում է Ասոցիացիայի կայքը
Համագումարը միջազգայինի կարգավիճակ ունի: Նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի գիտնականների, բժիշկների, բուժմասնագետների մասնակցությունը: Նախատեսված է մասնագետների մասնակցություն Կանադայից, ԱՄՆ-ից Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից:
Համագումարի շրջանակում ԹԵԱ-ի միջոցառումների ընթացքում առաջին անգամ կանցկացվի արագընթաց նստաշրջանի նոր ձեւաչափ` դասախոսների հետ ուղղակի շփման հնարավորությամբ: Ավանդույթի համաձայն, կանցկացվեն լիագումար նիստեր, պանելային բանավեճեր, արբանյակային սիմպոզիումներ, դպրոցներ եւ վարպետաց դասեր:
Կոնգրեսի աշխատանքի գլխավոր ուղղություններ են ընտրվել.
Առօրյա պրակտիկայում նոր օրալ հակամակարդիչների ընդունման այժմեական խնդրի քննարկում` նախասրտերի թելայնացմամբ հիվանդների շրջանում ուղեղի արյան շրջանառության խանգարումների հանդիպելիության աճի ֆոնին:
Միջազգային եւ ռուսական նախագծերի ներկայացում, որոնք ուղղված են Եվրասիական մայրցամաքի երկրներում համաճարակային իրավիճակի ուսումնասիրմանը:
Գիտականորեն հիմնավորված պրոֆիլակտիկ ծրագրերի ներկայացում` կոմորբիդայնության գնահատման, բուժման արդյունավետության, տարեց եւ ծեր անձանց տարիքային խմբի հիվանդներին հիվանդանոց տեղափոխման պատճառների եւ դրանց ելքերի մասին, ինչը թույլ կտա օպտիմալացնել ակտիվ երկարակեցության ծրագրերի կյանքի կոչումը:
Համագումարի շրջանակում տեղի կունենան դասախոսությունների եւ վարպետաց դասերի ներկայացումներ Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի առաջատար մասնագետների կողմից: Տեղի կունենա նաեւ երիտասարդ գիտնականների I մրցույթը:
Կոնգրեսին պատվիրակների մասնակցության արդյունքում անվանական հավաստագրեր կտրամադրվեն, որտեղ նշված կլինի նրանց լսած դասախոսությունների ժամաքանակը եւ կրեդիտային միավորների համապատասխան թիվը:
Համագումարի շրջանակում տեղի կունենա մրցույթ, որին մասնակցությունը, ներառյալ թեզիսների հրապարակումը, եթե դրանք ընդունվեն, անվճար է: 35 տարեկանից երիտասարդ բժիշկները կարող են իրենց աշխատանքը ներկայացնել նաեւ «Երիտասարդ գիտնականների» մրցույթին: Երիտասարդ գիտնականների մրցույթին մասնակցությունը հաստատվում է Մասնակցի հավաստագրով: Պարգեւատրումը տեղի կունենա 2016-ի մայիսի 20-ին:
Համագումարն ընթանում է Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի հովանու ներքո, Հայաստանի Առողջապահության Նախարարության, Լեռնային Ղարաբաղի Առողջապահության Նախարարության, ԱՊՀ երկրների առողջապահության ոլորտում համագործակցության խորհրդի, Մխիթար Հերացու անվան աջակցության հիմնադրամի աջակցությամբ:
Ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:
Հայաստանի Առողջապահության նախարարության կայքը հայտնում է, որ համագումարը տեղի կունենա Կառավարության ընդունելությունների տանը, հետեւյալ հասցեով. Երեւան, Մաշտոցի 47: Ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգել հետեւյալ հեռախոսահամարով. (+374 10) 56-27-83:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր