• Latest news

Շիմպանզեի հարձակումից տուժած կնոջ փոխպատվաստված դեմքը պոկվել է (ֆոտո)

6 մայիսի, 2016  21:37

62-ամյա ամերիկուհի Կառլա Նեշը, որը հինգ տարի առաջ դեմքի փոխպատվաստման վիրահատություն է տարել, դարձյալ հայտնվել է հիվանդանոցում:  Նրա օրգանիզմը սկսել է մերժել փոխպատվաստված հյուսվածքները: Սակայն մասնագետներն ասում են, թե չարժե շատ անհանգստանալ, հիվանդի մոտ առայժմ   «պոկման չափավոր պատկեր» է դիտարկվում:

Վերջերս Նեշի դեմքին մի քանի անսովոր բիծ էին նկատել: Բժիշկները բիոպսիա են արել եւ հասկացել են, որ պոկում է սկսվել: 

Կառլան աշխարհում առաջին հիվանդներից մեկն էր, որը դեմքի փոխպատվաստում էր տարել: 2015-ի մարտին  նա մասնակցել է մի փորձարկմանը, որում բժիշկները փորձել են նրան ազատել մինչեւ կյանքի վերջ օրգանների պոկման դեմ դեղեր ընդունելու անհրաժեշտությունից:  Հարցն այն է, որ այդ դեղամիջոցները կարող են լուրջ երկրորդական հետեւանքներ ունենալ եւ զինվորականները ֆինանսավորել էին այդ  հետազոտությունները` հուսալով օգնել զինվորներին, որոնք թեժ կետերից վերադառնալուց հետո փոխպատվաստում էին տարել:   

Բժիշկներն իրենց հիվանդին հանել են փորձարկումից եւ դարձյալ դեղեր են նշանակել:   «Ամենայն հավանականությամբ նա արդեն մեկ կամ երկու օրից կկարողանա դուրս գրվել հիվանդանոցից: Մենք կարծում ենք, որ պոկման այս էպիզոդը արագ կկարգավորվի. հյուսվածքները պիտի վերականգնվեն մեկ շաբաթում», - ասել է Brigham and Women’s Hospital –ի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի տնօրեն Բոգդան Պոմագակը, որտեղ տեղի է ունեցել փոխպատվաստումը: 

Կառլա Նեշը 2009-ին զրկվել է քթից, շուրթերից, կոպերից եւ ձեռքերից, երբ ընկերուհու տանը նրա վրա է հարձակվել   100 կիլոգրամանոց տնական շիմպանզեն:  Վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել նաեւ նրա աչքերը, որովհետեւ դրանց մեջ վարակ էր անցել: Հետագայում կնոջը  փոխպատվաստեցին մեռած դոնորի դեմք, աչքերի ապակյա պրոթեզներ դրեցին եւ ատամների իմպլանտներ տեղադրեցին: Նրան նաեւ ձեռքի փոխպատվաստում արեցին, բայց վիրահատությունը անհաջող էր. հյուսվածքները չկպան: 

Իմունոճնշիչ դեղերը, որոնք հիվանդներին նշանակվում են փոխպատվաստումներից հետո, անհրաժեշտ է խմել մնացած ամբողջ կյանքում: Սակայն դա հղի է լուրջ ռիսկերով. դեղերը կարող են թուլացնել օրգանիզմի պաշտպանությունը վիրուսային վարակներից, վնասել երիկամներին:  Այդ վտանգի պատճառով մարդիկ հաճախ հրաժարվում են մարմնի ոչ կենսունակ մասերից  (օրինակ` շատերը կարծում են, որ չարժե մատներ փոխպատվաստել): Բայց բժիշկներն ասում են, որ ամեն ինչ կարող է փոխվել, եթե դեղերը դադարեն ամբողջ կյանքի պարտականություն լինել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է