• Latest news

Կանաչ լույսը կարող է օգնել թեթեւացնել միգրենը

23 մայիսի, 2016  10:45

Կանաչ լույսը ամենաքիչ անհարմարությունն է պատճառում մարդկանց , որոնք միգրենով են տառապում: Հետաքրքիր է, որ սպիտակ, կապույտ, կարմիր ու դեղին լույսերը սովորաբար ուժեղացնում են միգրենը: Այս մասին պատմել է Հարվարդի հետազոտական խումբը՝ իսրայելցի գիտնականների հետ միասին:

Փորձին ն մասնակցել է 69 մարդ, որոնք երկար ժամանակ (միջինը 19 տարի) միգրենով են տառապել: Կամավորները ուժեղ նոպայի ժամանակ 20 րոպե անցկացրել են թույլ լուսավորության ներքո: Լույսի անջատելուց հետո նրանց խնդրել են գնահատել ցավը տասը բալանոց սանդղակով, նաեւ բնութագրել այն:

Դրանից հետո փորձի մասնակիցներից յուրաքանչյուրին հաջորդաբար լուսավորել են սպիտակ, կապույտ , դեղնավուն ու կարմիր լույսերով, աստիճանաբար ավելացնելով ինտենսիվությունը: Ցիկլերի միջեւ երեքական րոպե ընդիջում են արել՝ փորձի մասնակիցներին թողնելով մթության մեջ: Փորձի ընթացքում մասնակիցները հայտնել են, որ ցավի ինտենսիվությունն ու դրա բնույթը փոխվում է:

Կանաչից բացի ցանկացած այլ գույն ուժեղացրել է ցավը կամավորների 80 տոկոսի մոտ: Իսկ կանաչ գույնը նմանատիպ զգացողություններ էր առաջացնում միայն մասնակիցներից կեսի մոտ, իսկ 20 տոկոսի մոտ ցավային զգացողությունները թուլանում էին, իսկ ընդհանուր վիճակը՝ լավանում: Այն, ի տարբերություն ուրիշ գույնի լույսերի, ունակ է նվազեցնել նույնիսկ փոքր ինտենսիվության ցավը:

Ռամի Բերշտեյնի ղեկավարությամբ գիտնականները ենթադրում են , որ կանաչ ապակիներով հատուկ ակնոցը կարող է օգնել միգրենով տառապողներին ու թեթեւացնել նրանց վիճակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել