• Latest news

5 մթերք, որոնք կօգնեն այրել ավելորդ ճարպը

11 հունիսի, 2016  20:45

Հայտնի է, որ արդյունավետորեն նիհարելու համար անհրաժեշտ է ավելի շատ կալորիաներ օգտագործել, քան այն, ինչ օգտագործում եք օրվա ընթացքում: Այդ հարցում կարող են օգնել ոչ միայն մարզումները, այլեւ որոշ մթերքներ, որոնք օրգանիզմին օգնում են ավելի շատ կալորիաներ այրել եւ ազատվել ավելորդ ճարպից: 

Նեխուր

Նեխուրը շատ քիչ կալորիաներ է պարունակում, իսկ օրգանիզմը դրանք մարսելու համար պետք է ոչ քիչ ուժեր ծախսի: Նեխուրը նաեւ բջջանյութ եւ ջուր է պարունակում, որը նրան թույլ է տալիս ավելի երկար պահպանել հագեցածության զգացումը: Այդ պատճառով շատ մասնագետներ նեխուրը հրաշալի մթերք են համարում նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել:

Ձուկ

Թյուննոսը,  իշխանը եւ թյունիկը հագեցած են Օմեգա-3 ճարպային թթուներով, որոնք արագացնում են նյութափոխանակությունը: Այդ թթուները նաեւ ազդում են լեպտինի վրա` հորմոնի, որը վերահսկում է կալորիաների այրման արագությունը: Այդ պատճառով նիհարողներին խորհուրդ է տրվում այն ավելացնել իրենց սննդին:  

Պղպեղ

Պղպեղը ոչ միայն օրգանիզմին օգնում է մթերքներից վերցնել բոլոր օգտակար նյութերը, այլեւ ֆիտոնուտրիենտ է պարունակում, որն օգնում է արագացնել ճարպային բջիջների ճեղքումը: Բացի այդ, ինքը` պղպեղը  մեծ քանակությամբ օրգանիզմի համար օգտակար վիտամիններ է պարունակում: 

Ավոկադո

Ավոկադոն մոնոչհագեցած ճարպեր է պարունակում, որոնք արագացնում են նյութափոխանակությունը եւ նպաստում են կալորիաներ այրելուն: Խորհուրդ է տրվում ավոկադոն քիչ քանակությամբ ավելացնել աղցաններին եւ սմուզիներին: 

Չիա սերմեր

Բջջանյութով, սպիտակուցներով եւ Օմեգա-3 ճարպային թթուներով հագեցած չիա սերմերն արագացնում են նյութափոխանակությունը, նպաստում են գլյուկագոնի արտադրությանը` հորմոնի, որը մեծ դեր է խաղում ճարպի այրման գործընթացում: Չիայի սերմեր կարելի է հավելել յոգուրտին, աղցանին կամ վարսակի շիլային:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել