• Latest news

ԱՄՆ-ում կթույլատրեն խմբագրել մարդու գենո՞մը

21 հունիսի, 2016  10:42

ԱՄՆ-ում մտադիր են քննել այն հայտը, որը վերաբերում է CRISPR/Cas9 համակարգի օգնությամբ մարդու գենոմը մոդիֆիկացնելուն:

University of Pennsylvania -ից մի խումբ գիտնականներ ծրագրում են զբաղվել Т լիմֆոցիտների ԴՆԹ-ի խմբագրմամբ, ինչը կօգնի պայքարել սարկոմայի, մելանոմայի ու միելոիդային լեյկոզի դեմ: Եթե թույլատվությունը ստացվի՝ ապա հետազոտողները Т- լիմֆոցիտները կսկսեն հանել հիվանդի օրգանիզմից, փոփոխել այն ու նորից ներարկել հիվանդին: Դա թույլ կտա, որ նրա իմունային համակարգին ավելի արդյունավետ պայքարի ուռուցքների դեմ:

Հետազոտողները մտադիր են երկու գենի փոփոխություններ անել Т-բջիջներում, որոնցից մեկը ունակ է ճնշել Т- լիմֆոցիտների՝ ուռուցքային բջիջներին գրոհելու հատկությունը:

Ավելի վաղ Քառլ Ջունին ու նրա գործընկերներին արդեն հաջողվել է մոդիֆիկացնել Т լիմֆոցիտները, սակայն նրանք գենոմի խմբագրման համակարգը չեն գործածել փոփոխություններ անելու ու CAR-T անվանումը ստացած բջիջներ ստանալու համար: Գիտնականները նշում են, որ CRISPR/Cas9-ի կիրառումը թույլ կտա նման խմբագրումն ավելի ճշգրիտ դարձնել:

Հիշեցնենք, որ CRISPR/Cas9 համակարգի գործածումն արդեն թույլատրվել է մարդկային էմբրիոնների գենոմը խմբագրելու համար՝ նման փորձերը հիմա օրինական են Մեծ Բրիտանիայում ու Ճապոնիայում: ԱՄՆ-ում էլ վերջերս վաճառքի են դրվել շամպինյոններ, որոնք նույնպես մոդիֆիկացված են այդ համակարգի միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել