• Latest news

Բարձրագույն կրթությամբ մարդիկ ավելի հաճախակի՞ են բախվում ուղեղի ուռուցքների

21 հունիսի, 2016  22:49

Բարձրագույն կրթություն ստանալը բարձրացնում է գլիոմայի` գլխուղեղի քաղցկեղի զարգացման ռիսկը: Նման եզրակացության են հանգել շվեդ գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Journal of Epidemiology & Community Health ամսագրում:

Վերոհիշյալ գիտնականները վերլուծել են մոտ 4,3 մլն շվեդի առողջական վիճակի մասին տվյալները, որոնց հետեւել են 17 տարվա ընթացքում: Այդ ժամանակում 5735 տղամարդու եւ 7101 կնոջ մոտ ուղեղի ուռուցք է ախտորոշվել:

Գիտնականներին հաջողվել է կապ հայտնաբերել մարդկանց կրթության, եկամտի մակարդակի եւ ուղեղի ուռուցքի զարգացման ռիսկի միջեւ: Այդպես նրանք նկատել են, որ միջինից բարձր եկամտով տղամարդիկ 14 տոկոսով ավելի են ենթակա գլիոմայի (ուղեղի չարորակ ուռուցքի), իսկ բարձրագույն կրթությամբ կանանց մոտ 16 տոկոսով ավելի հաճախակի է մենինգոմա առաջանում (այդ ուռուցքը, որպես կանոն, բարորակ է լինում):

Գիտնականներն ընդգծում են, որ իրենց հաջողվել է ընդամենը փոխկապակցվածություն հայտնաբերել վերոհիշյալ գործոնների միջեւ, սակայն պնդել, թե բարձրագույն կրթություն ստանալն անմիջականորեն ուռուցքի զարգացում է առաջացնում, այս պահին չի կարելի: Հետազոտության հեղինակները նաեւ ենթադրում են, թե կապը կարող է բացատրվել նրանով, որ կրթված մարդիկ ի վիճակի են ինքնուրույն իրենց մոտ հիվանդության զարգացման նշաններ կասկածել եւ ժամանակին դիմել բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել