• Latest news

Տապակած միսը մեծացնում է դիաբետի եւ Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը. գիտնականներ

22 հունիսի, 2016  22:43

Տապակած միսը մեծացնում է շաքարային դիաբետի եւ Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը, պնդում են Icahn School of Medicine at Mount Sinai-ի գիտնականները (Նյու Յորք, ԱՄՆ): Տապակած ուտեստներից հրաժարումը մարդու առողջության լավացման է հանգեցնում օրգանիզմի բնական պաշտպանական ռեսուրսների վերականգնման հաշվին: 

Վերոհիշյալ կենտրոնի էնդոկրինոլոգները քառամսյա հետազոտություն են կատարել 18-60  տարեկան 350 մարդու մասնակցությամբ, որոնց խնդրել են հրաժարվել տապակած ուտեսներից կամ էլ զգալիորեն նվազեցնել իրենց սննդակարգում դրանց մակարդակը: Արդյունքում գիտնականները պարզել են, որ տապակած սննդից հրաժարումը հանգեցնում է  բջիջների վրա AGEs  տոքսինների ազդեցության ինտենսիվության զգալի նվազման. դրանք ուժեղացած գլիկացիայի վերջնական արդյունքն են եւ իրենցից ներկայացնում են այնպիսի մոլեկուլներ, որոնք բարդացնում են մազանոթներում արյան շրջանառությունը: 

Այլ խոսքով, այն կամավորների մոտ, որոնք հրաժարվել են տապակած սնունդ ընդունել, բարելավվել է  անոթային համակարգի եւ արյան շրջանառության վիճակը, ինչը դրական ազդեցություն է գործել ամբողջ օրգանիզմի վրա: 

«Ընդամենը մեկ ամիս անց կամավորների մոտ 60 տոկոսով նվազել է AGEs-ի, լիպիդային գերօքսիդի, արյան մեջ գրգռման նշիչների եւ անոթային գործառույթի նշիչների մակարդակը: Բացի այդ, դրական փոփոխություններ են դիտարկվել AGER1 անունով բջջային  ռեցեպտորներում, որոնք վճռորոշ նշանակություն ունեն օրգանիզմը   թունավոր AGEs-ից մաքրելու գործում: Երիկամային ախտորոշումներով հիվանդների մոտ սննդի փոփոխման շնորհիվ  AGER1  գենի պատճենների թիվը վերականգնվել է մինչեւ նորմալ մակարդակ», - հայտնել են նախագծի հեղինակները:

Մասնագետների կարծիքով, տապակած ուտեստների գլխավոր խնդիրն այն է, որ օրգանիզմում դրանց պատճառով թթվեցման արտադրանքներ են հայտնվում, որոնք ակտիվ դեր են խաղում` ճնշելով օրգանիզմի պաշտպանական գործընթացները, որոնք անհրաժեշտ են բորբոքման, ծերացման եւ տարբեր հիվանդությունների դեմ պայքարի համար: Ավելին, կարծիք կա, թե AGEs-ն առանցքային դեր է խաղում մի շարք հիվանդությունների զարգացման գործում, ինչպիսիք են դիաբետը, սրտանոթային հիվանդությունները եւ ձեռքբերովի թուլամտությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել