• Latest news

Կրծքով կերակրելը երեխաներին ավելի հանգիստ ու հնազանդ է դարձնում

23 հունիսի, 2016  12:59

Երեխաները, ում կերակրում են կրծքի կաթով առնվազն վեց ամիս, հետագայում ավելի հանգիստ ու հնազանդ են դառնում, քան նրանք, ովքեր արհեստական կեր են ստացել: Նման եզրակացության են հանգել Գլազգոյի համալսարանի փորձագետները, հետեւելով Հարավային Աֆրիկայի երեխաներին:

Մասնագետների խոսքով, մինչեւ 6 ամիս բացառապես կրծքով կերակրելը, ինչը խորհուրդ է տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, դրական է ազդում ոչ միայն երեխայի առողջության, այլեւ վարքագծի վրա: Հետեւելով 7-11 տարեկան 1500 երեխաների, գիտնականները նկատել են, որ ում քիչ են կերակրել կրծքով կամ առհասարակ չեն կերակրել կրկնակի հաճախ էին վարքագծային խնդիրներ դրսեւորում քան նրանք, ովքեր կրծքով են կերակրվել ընդհուպ մինչեւ 6 ամսական:

Ավելի վաղ ապացուցվել էր, որ մինչեւ 6 ամսականը կրծքով կերակրելը երեխային ավելի ամուր իմունիտետ է ապահովում, լավացնում նրա մարսողական համակարգը, նաեւ նվազեցնում քաղցկեղի որոշ տարատեսակների վտանգը: Վերջին տարիներին հայտնվել են ապացույցներ, որ կրծքով կերակրումը օգտակար է նաեւ երեխայի մտավոր ունակությունների ու նրա վարքագծի համար:

Ցավոք շատ կանայք կամ առհասարակ կրծքով չեն կերակրում, կամ կերակրում են կարճ ժամանակ: Զարգացած երկրներում այս խնդիրն առավել արդիական է: ԱՀԿ տվյալներով, Մեծ Բրիտանիայում կրծքով կերակրելու մակարդակն ամենացածրն է աշխարհում՝ մինչեւ 12 ամսական կրծքով կերակրվում է բրիտանացի երեխաների ընդամենը 0.5 տոկոսը՝ այսինքն յուրաքանչյուր 200-րդ երեխան: Համեմատության համար ասենք, որ ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է 27, Նորվեգիայում՝ 35, Նոր Զելանդիայում՝ 44, Հնդկաստանում՝ 92 տոկոս:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել