• Latest news

Ինտենսիվ մարզումներն օգնում են հղի ֆիթնես մոդելին հաղթահարել տոքսիկոզը

25 հունիսի, 2016  10:41

30-ամյա Նատալիա Մելոն Բրազիլիայից օգոստոսին երեխա է լույս աշխարհ բերելու, իսկ հիմա՝ հղիության 7-րդ ամսում, նա շարունակում է սպորտով զբաղվել ու ծանրաձող բարձրացնել: Նա հավատացնում է, որ ուժային մարզումները օգնում են իրեն հաղթահարել տոքսիկոզը:

«Բիկինի» անվանակարգում բոդիբիլդինգի մրցումներին մասնակցած մոդելը համացանցում կանոնավոր հրապարակում է լուսանկարներ, որոնցում երեւում է, թե ինչպես է ինքը, չնայած իր մեծացող փորին, բարձրացնում ծանրաձողեր: Այդ լուսանակարները հիմնականում դրական արձագանքներ են ստանում՝ շատերն են կնոջը գովում հղիության ընթացքում մարզական կազմվածքը պահպանելու համար:

Բելֆաստում բնակվող բրազիլուհին առաջին անգամ մարզադահլիճ է այցելել 14 տարեկանում իր հայրենիքում՝ Բրազիլիայում: Մարզումները շուտով կանոնավոր են դարձել, ու նա սկսել է ֆիթնես մոդելի կարիերա: Նատալյան հաղթել է մի քանի խոշոր միջազգային մրցումներում, այդ թվում 2012-ի Bikini Olympia հեղինակավոր մրցույթում:

Իր ամուսնու հետ Բելֆասթ տեղափոխվելուց հետո բրազիլուհին որոշել է հեռանալ բոդիբիլդինգից ու կենտրոնանալ անձնական մարզիչի կարիերայի վրա: Հղիանալուց հետո նա չի դադարեցրել իր կանոնավոր պարապմունքները: Նրա խոսքով սպորտը թույլ է տալիս իրեն հսկողության տակ պահել կազմվածքը, որը սկսել էր փոխվել հղիության ընթացքում: Նատալյան նաեւ պնդոմ է, որ կանոնավոր պարապմունքները օգնում են իրեն պայքարել տոքսիկոզի դեմ:

Նշենք, որ բժիշկները սովորաբար չեն առարկում հղիության ընթացքում չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեմ ու նույնիսկ խրախուսում են դրանք, սակայն նրանք խորհուրդ են տալիս զերծ մնալ ծանրություններ բարձրացնելուց, մանավանդ հղիության վերջին փուլերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել