• Latest news

Անածխաջրային սննդակարգը կարող է արդյոք քաղցկեղի դեմ միջոց դառնալ

27 հունիսի, 2016  12:18

Անածխաջրային սննդակարգը, որը ենթադրում է շաքարից հրաժարում, կարող է ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետ միջոց դառնալ, կարծում են գերմանացի գիտնականները: 

Die Welt պարբերականի հրապարակումը տեղեկացնում է, որ շաքարից հրաժարումը որպես քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ, հիմնված է հայտնագործության վրա, որը 1924 թվականին արվել է գերմանացի բժիշկ Օտտո Հենրիխ Վերբուրգի կողմից: նա եզրակացրել է, որ օրգանիզմում քաղցկեղային ուռուցքների աճը կարող է կապված լինել այն բանի հետ, որ ուռուցքային բջիջները սնուցվում են սննդի հետ մատակարարվող շաքարով, որը նրանք սինթեզում են որպես կաթնային թթու:  «Քաղցկեղային բջիջներին կաթնային թթուն անհրաժեշտ է, որովհետեւ այն քայքայում է շրջակա հյուսվածքները եւ բջիջներն այդպիսով ավելի շատ տեղ են ստանում իրենց աճի համար: Բացի այդ, այն բջիջները պակաս ընկալունակ է դարձնում քիմիա եւ ռադիոթերապիայի հանդեպ», - պարզաբանել է պարբերականի լրագրողը:

 Որպես օրինակ, նա մեջբերել է Վյուրցբուրգի համալսարանական կլինիկայում Ուլրիկա Կեմմերերի անցկացրած փորձարկումները: Երկու տարվա ընթացքում դրա մասնակիցները` 16 հիվանդ, որոնք պայքարում են ուռուցքային ախտորոշման դեմ, փորձել են լիովին անածխաջրային սննդակարգի անցնել: Արդյունքում շատերն իրենց ավելի լավ են զգացել, ինչը բժիշկների կողմից գնահատվել է որպես  «խոստումնալից սկիզբ»:

Գերմանացի փորձագետները համարում են, որ քաղցկեղով հիվանդացման դեպքերի ավելացումը, որը դիտարկվում է վերջին տարիներին, մարդկանց փոփոխված սննդային սովորույթների հետեւանքն է, որոնք սկսել են չափից շատ շաքար օգտագործել: 

 «Քաղցկեղային հիվանդություններն այնպիսի հաճախությամբ, ինչպիսին այժմ է, ի հայտ են եկել մարդու սննդային սովորույթների փոփոխության պարագայում: Օրինակ, հյուսիսային ժողովուրդների ներկայացուցիչները, որոնց սնունդն ավանդաբար կազմված էր  մսից եւ ձկից, մինչեւ արեւմտյան քաղաքակրթության հետ ծանոթանալը, քաղցկեղից չէին մահանում», - մեկնաբանել են գիտնականները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել