Հայաստանում այսօր օգտագործվող ծննդյան վկայականի ձեւը մի շարք խնդիրներ ունի եւ պետք է վերանայվի, կարծում է հոգեբան, սեռաբան Հրաչյա Տաթեւյանը: Նրա կարծիքով, լրջագույն խնդիրներից մեկն այդ վկայականում «սեռ» սյունակի բացակայությունն է:
Նրա կարծիքով, այս սյունակի բացակայությունն առաջին հերթին խնդիրներ կարող է ստեղծել անձնագիր ստանալիս (16 տարեկանում կամ ավելի վաղ, եթե նրան անհրաժեշտ է մեկնել երկրից):
Հոգեբանը հարցնում է, թե ինչի հիման վրա են անձնագրային սեղանի աշխատակիցները գրում մարդու սեռը, եթե այն նշված չէ ծննդյան վկայականում: Ի վերջո, շատ «ունիսեքս անուններ» կան, որոնցով կարող են անվանակոչել եւ տղաներին, եւ աղջիկներին, այդ պատճառով ծննդյան վկայականում նշված անունով ոչ միշտ է հնարավոր հասկանալ, թե որն է մարդու սեռը: Իսկ եթե երեխան, որը պետք է անձնագիր ստանա, փոքր է եւ «չեզոք» հագուստ է հագած եւ «չեզոք» անուն ունի, անձնագրային սեղանի աշխատակիցն ինչպես պետք է հասկանա, թե ինչ սեռ գրի նրա անձնագրում: Հոգեբանը հարցնում է, թե արդյո՞ք նա պետք է հանի երեխայի հագուստը եւ նայի, թե ինչ սեռ ունի:
Ավելին, իր սեռի հստակ ընկալումը կարող է սեռական ինքնանույնացման խնդիրների հանգեցնել, նշել է մասնագետը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր հերթին նշել է, որ ծննդյան վկայականում «սեռ» սյունակի բացակայության պատճառը հավանաբար այն է, որ հայ վկայականները թարգմանվել են ռուսերենից եւ հիմքում ընկած է խորհրդային փաստաթուղթը: Ռուսական եւ խորհրդային վկայականներում գրվում է «гражданин/гражданка», «родился/родилась», եւ ըստ այդ սյունակների հնարավոր է հասկանալ, թե մարդն ինչ սեռի է: Իսկ հայերենում սեռեր չկան, այդ պատճառով ըստ վկայականի, որում չկա «սեռ» հատուկ սյունակ, ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ, թե մարդն ինչ սեռի է:
Մասնագետները ցույց են տվել ԱՄՆ-ի մի շարք նահանգների եւ եվրոպական երկրների ծննդյան վկայականներ, ամենուր կար «սեռ» սյունակը:
Ըստ Հրաչյա Տաթեւյանի, հայկական ծննդյան վկայականի մեկ այլ խնդիր կապված է «քաղաքացիություն» սյունակի բացակայության հետ. առկա է միայն «ազգություն» սյունակ: Շատ երկրներում այսօր քաղաքացիությունը էթնիկ պատկանելիությունից բարձր է դասվում, այդ պատճառով հոգեբանի համար անհասկանալի է, թե ինչու ծննդյան մեր վկայականում տեղեկություն կա երեխայի եւ նրա ծնողների ազգության մասին, բայց տեղեկություն չկա քաղաքացիության մասին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր