• Latest news

Տղամարդու մոտ ցողունային բջիջներով բուժումից հետո ուռուցքի նոր տեսակ է հայտնաբերվել

27 հունիսի, 2016  22:34

Ամերիկացու մոտ, որը մասնավոր կլինիկաներում ցողունային բջիջներով բուժման մի քանի կուրս էր անցել, ուռուցքի նոր տեսակ են հայտնաբերել, հայտնում է New England Journal of Medicine-ը:

66-ամյա Ջիմ Գեսսը Բոստոնի կլինիկա է ընդունվել թիկունքի ցավերով, ոտքերի անդամալուծությամբ եւ անմիզապահությամբ: Հետազոտությունը նորագոյացություններ է ի հայտ բերել ողնուղեղի թաղանթի տակ` գոտկատեղային հատվածի ամբողջ երկարությամբ: 

Նորագոյացությունների բիոպսիան ցույց է տվել, որ դրանք կազմված չեն հիվանդի բջիջներից եւ չարորակ ուռուցքների մի շարք նշաններ ունեն:  Սակայն ԴՆԹ- անալիզը ի հայտ չի բերել քաղցկեղային ուռուցքներին բնորոշ 309 գենից ոչ մեկը: 

Պարզվել է, որ Գեսսն ուղեղի կաթված տանելուց հետո ցողունային բջիջներով բուժում է անցել Չինաստանում, Արգենտինայում եւ Մեքսիկայում: Ողնուղեղային ուղու մեջ ներարկումներից որոշ ժամանակ անց ցավեր եւ անդամալուծություն   է առաջացել:  

Ամերիկացի բժիշկները գործընկերներին կոչ են արել իրենց հիվանդներին տեղեկացնել ցողունային բջիջներով բուժման վտանգավորության մասին, իսկ իրենց` հիվանդներին` հրաժարվել թերապիայի այդ տեսակից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել