• Latest news

Իսպանիայում գրանցվել է սեռական եղանակով Զիկա վիրուսի փոխանցման դեպքը

2 հուլիսի, 2016  10:55

Իսպանացի բժիշկները գրանցել են երկրում Զիկա վիրուսի սեռական եղանակով փոխանցման առաջին դեպքը: Կինը վարակվել է իր զուգընկերոջից, որը ապրիլին վերադարձել էր Բրազիլիա, հայտնում է El País-ը:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, Իսպանիայում արդեն Զիկա տենդով վարակման 158 դեպք է գրանցվել, դրանցից 21-ը հղի կանայք են:

Հիշեցնենք, որ Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է մոծակներից եւ բնութագրվում է բարորակ ընթացքով տենդով: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար, որովհետեւ պտղի մոտ միկրոցեֆալիա է առաջացնում ուղեղի պոտենցիալ ծանր վնասվածքներով: 

Սեռական եղանակով վիրուսի փոխանցման դեպքեր ավելի վաղ արձանագրվել էին այլ երկրներում: Կարծիք կա նաեւ, որ վիրուսը կարող է փոխանցվել օրալ սեքսի միջոցով

Առողջության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ Զիկա տենդի բռնկում է ակնկալում աշխարհի շատ երկրներում, նույնիսկ նրանցում, որտեղ այն նախկինում չի եղել: Վտանգված է նաեւ եվրոպական տարածաշրջանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել