• Latest news

Գիտնականներն օրգանիզմում հերպեսի վիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

2 հուլիսի, 2016  13:20

Հերպեսի վիրուսը մինչ այժմ անպարտելի էր համարվում, սակայն Ուտրեխտի համալսարանի (Նիդերլանդներ) մասնագետները մարդու օրգանիզմից այն գենետիկական մակարդակում հեռացնելու միջոց են գտել:  

Այսօր գոյություն ունեցող բոլոր դեղամիջոցները եւ բուժման միջոցներն ուղղված են հերպեսով վարակման ախտանիշների ճնշմանը եւ իմունիտետի բարձրացմանը, որովհետեւ հենց վիրուսից ազատվելու միջոցներ չկային: Սակայն այժմ վիրուսի դեմ պայքարի համար գիտնականները CRISPR համակարգն են նախատեսել, որը նախատեսված է գեների խմբագրման համար:  

Գիտնականները բացատրել են, որ երբ ԴՆԹ-ի շղթան կտրվում է, վնասվածքները սովորաբար վերականգնվում են, բայց այդ տեղում հաճախ սխալներ եւ մուտացիաներ են առաջանում. եթե վիրուսային ԴՆԹ-ն ճեղքվի երկուսից ավելի տեղում, շանս կա, որ վիրուսն ի վիճակի չի լինի գործել: 

Գիտնականներն այդ մեթոդը փորձարկել են կապիկի եւ մարդու բջիջների վրա, որոնք վարակվել էին Էպշտեյն-Բարրայի վիրուսով (հերպեսի տարատեսակ): Պարզվել է, որ եթե վիրուսի ԴՆԹ-ն մեկ տեղում ճեղքվի, դրա ակտիվությունը նվազում է 50 տոկոսով, իսկ եթե երկու` վիրուսը 95 տոկոսով անհետանում է բջիջներից: Հասարակ տեսակի հերպեսի (HSV-1) դեպքում ամեն ինչ անհամեմատ ավելի բարդ է եղել, սակայն այդ մեթոդը թույլ է տվել կանխել վիրուսի հետագա բազմացումը: 

Կենսաբանները հույս ունեն, որ այդ տեխնոլոգիան թույլ կտա հաղթահարել հերպեսային վարակները` ինչպես ակտիվ, այնպես էլ թաքնված, որոնք քնած են օրգանիզմում եւ իրենց ժամին են սպասում: Գիտնականներն այժմ մտադիր են կենտրոնանալ նրա վրա, թե   CRISPR-ն ինչպես կաշխատի օրգանիզմի ներսում, ինչպես նաեւ հասկանալ, թե որքանով անվնաս կլինի նման մեթոդը մարդկանց վրա կիրառելը:  

Հիշեցնենք, որ հերպեսի վիրուսը մի քանի տարատեսակ ունի եւ մի շարք հիվանդություններ է առաջացնում, սկսած մաշկի պարզ ցանից եւ վերջացրած բնածին արատներով եւ Ալցհայմերի հիվանդությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել