• Latest news

Շատ մարդիկ սխալ են օգտագործում արեւապաշտպան քսուքները. մասնագետ

13 հուլիսի, 2016  11:58

Արեւապաշտպան քսուքները ճիշտ օգտագործման դեպքում կարող են լավ պաշտպանություն ապահովել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից, սակայն շատ մարդիկ այդ միջոցները սխալ են օգտագործում` դրանով մեծացնելով արեւայրուք եւ դրա հետ կապված խնդիրներ ձեռք բերելու վտանգը: 

Մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը պատմել է, թե իրականում ինչպես է պետք օգտագործել այդ միջոցները, ինչը շատ մարդիկ սխալ են անում: 

Սովորաբար մարդիկ մաշկին արեւապաշտպան քսուք են քսում եւ անմիջապես փողոց են դուրս գալիս: Դա, մասնագետի խոսքով, ամենատարածված սխալներից մեկն է, չէ որ որպեսզի քսուքը սկսի գործել, նրան ժամանակ է պետք. այն պետք է ներթափանցի մաշկի առավել խորը շերտեր, դրանցում որոշ փոփոխություններ առաջացնի, որոնք ապահովում են անհրաժեշտ պաշտպանական էֆեկտը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում արեւապաշտպան քսուք քսել տարածքից դուրս գալուց առնվազն երեսուն րոպե առաջ: 

Մեկ այլ տարածված սխալ է ծովում լողալուց հետո քսուքը «չթարմացնելու» սովորությունը: Հարցն այն է, որ ջուրը մաշկից լվանում է ցանկացած արեւապաշտպան քսուք, նույնիսկ «դիմացկունը»: Եվ եթե մենք լողալուց հետո քսուք չենք քսում, մաշկն անպաշտպան է մնում ուլտրամանուշակագույն ճառագայթների առաջ: Իսկ ծովի աղի ջուրը, եթե այն մնում է մաշկի վրա, այն ավելի խոցելի է դարձնում: 

Երրորդ տարածված սխալը լողալուց հետո քսուքը սխալ քսելն է: Եթե մենք լողալուց անմիջապես հետո սրբիչով չորացնենք մաշկը, քսուք քսենք եւ պառկենք արեւի լոգանք ընդունելու, քսուքը չի հասցնի ներծծվել, որ սկսի գործել եւ մենք, իհարկե, արեւայրուք կստանանք: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում քսուքը քսելուց հետո կես ժամվա ընթացքում ստվերում մնալ եւ հետո միայն դուրս գալ արեւի տակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել