• Latest news

Լազերային մազահեռացումը կարող է մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը

16 հուլիսի, 2016  23:45

Մարմնից լազերի օգնությամբ մազահեռացումը կարող է մեծացնել քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը: Մազերը լազերով այրելուց առաջացող ծուխը քիմիկատներ է պարունակում, որոնք կարող են քաղցկեղի զարգացման հանգեցնել: Այդ մասին հայտնում են Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները: 

Գիտնականների խոսքով, մարդիկ, որոնք կանոնավոր եղանակով լազերային մազահեռացում են կատարում, ռիսկի հատուկ խմբի մեջ են մտնում: Ավելին, լազերային մազահեռացումը վտանգի է ենթարկում ոչ միայն հաճախորդի, այլեւ հենց մասնագետի առողջությունը, որը եւս շնչում է այդ ծուխը:   Հենց այդ պատճառով տվյալ պրոցեդուրան պետք է իրականացվի միայն լավ օդափոխվող եւ ծխի դուրսբերման համակարգով տարածքում:

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները երկու կամավորից մազի նմուշներ են հավաքել եւ դրանք տեղավորել են հատուկ ապակե տարաներում: 30 վայրկյանի ընթացքում նրանք մազերի վրա ազդել են լազերի միջոցով եւ ֆիկսացիայի են ենթարկել լազերային «շլեյֆը»` քիմիական նյութերի համադրությունը, որն արտազատվում է մազերն այրելու պահին:  

Նրանց հաջողվել է ծխում 377 քիմիական բաղադրիչ առանձնացնել, ներառյալ 20-ը, որոնք այնպիսի հայտնի տոքսինների կարգին են դասվում, ինչպիսին ածխաթթու գազն է: Դրանց թվում նաեւ 13 քաղցկեղածին համարվող նյութ է հայտնաբերվել այդ թվում` բենզոլ եւ տոլուոլ: 

Այս հետազոտությունը հրապարակվել է JAMA Dermatology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել