• Latest news

Մարմնի հետ չշփվող ջերմաչափը ջերմությունը կարող է չափել 2 վայրկյանում

21 հուլիսի, 2016  22:27

Thermo նոր ջերմաչափը, որը մշակվել է Withings ընկերության կողմից, կարող է արագ եւ ճշգրիտ չափել ջերմաստիճանը՝ չշփվելով այցելուի մարմնին:

Thermo-ն զինված է ինֆրակարմիր 16 սենսորներով, որոնք 2 վայրկյանում հասցնում են կատարել 4000 չափում, ուստի այս ջերմաչափի ճշգրտությունը բարձր է:

Ցուցիչը հայտնվում է ոչ մեծ էկրանին, նաեւ կարող է Bluetooth-ի միջոցով ուղարկվել ջջային հեռախոսին: Էկրանի կողքին տեղակայված լուսադիոդը, որի վրա ցուցադրվում են ջերմության ցուցիչները, կարող է լուսավորվել կանաչ, դեղին կամ կարմիր գույներով՝ ցույց տալով նորմա՞լ է արդյոք ջերմությունը, թե՞ պետք է արագ միջոցներ ձեռնարկել: Բջջային հատուկ հավելվածները թույլ են տալիս ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի ջերմության չափման տվյալները պահպանել: Սարքը հագեցած է նաեւ զարթուցիչով, որը հիշեցնում է ջերմության կրկնակի չափումների մասին:

Սարքն աշխատում է ААА երկու մարտկոցով, որոնք ստանդարտ ռեժիմում կծառայեն մոտ երկու տարի: Ջերմաչափը բավական թանկ արժե՝  մոտ 100 դոլար, սակայն արտադրողները վստահ են, որ սարքը կհետաքրքրի հաճախակի հիվանդացող երեխաների ծնողներին, չէ՞ որ այդպիսի ջերմաչափից օգտվելը շատ պարզ է, իսկ դրանով ջերմության չափումը կտեւի ընդամենը երկու վայրկյան եւ փոքրիկների մոտ անհարմարավետության զգացում չի առաջացնի: Ավելին՝ այսպիսի ջերմաչափը հիգիենիկ է, քան ովորաբար օգտագործվողները, որոնք պետք է երկար պահել թեւատակին:

Նշենք, որ սարքն արաժանացել է ամերիկյան FDA-ի հավանությանը եւ հաջողությամբ թեստավորվել է Բոսթոնի Մանկական հիվանդանոցում: Առայժմ այն կարելի է ձեռք բերել միայն ԱՄՆ-ում, բայց սարքը մշակողները պնդում են, որ այն վաճառքում կհայտնվի նաեւ այլ երկրներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել