Նիհարելն այնքան էլ դյուրին չէ, ինչպես ոմանք կցանկանային, բայց մի քանի խորհուրդներ կօգնեն նիհարելու պրոցեսն արագացնել:
1. Ընթրիքի եւ նախաճաշի միջեւ պետք 12 ժամվա միջակայք լինի
Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս ընթրել երեկոյան ժամը 8-ից ոչ ուշ, իսկ նախաճաշել առավոտյան ժամը 8-ից ոչ շուտ: Այդպիսով ընթրիքից նախաճաշ պետք է անցնի 12 ժամից ոչ պակաս:
2. Թագավորական նախաճաշ եւ աղքատի ընթրիք
2013 թվականին իսրայելցի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր նախաճաշին կուշտ են սնվում, ճաշին՝ նորմալ, իսկ ընթրիքին՝ թեթեւ, ավելի արագ են նիհարում, քան նրանք, ովքեր կուշտ ընթրում են եւ համարյա չեն նախաճաշում:
3. Մոռացեք ուշ ժամի ընթրիքների մասին
Երեկոյան կերածը 17 տոկոսով ավելի է բարձրացնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, քան նույն կերակուրը, որ ընդունել եք նախաճաշին: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ չեն տալիս ուշ ժամի ուտել. օրգանիզմը դժվարությամբ է այրում ստացած կալորիաները:
4. Միայն ջուր
Ընթրիքից հետո եւ մինչ նախաճաշը 12-ժամյա պատուհանի ընթացքում կարելի է խմել միայն ջուր: Մյուս բոլոր մթերքները, նույնիսկ հյութն արգելված է:
5. Ներքին ժամացույց
Իրականում երեկոյան մինչեւ ժամը 8-ը ընթրելն այնքան էլ սկզբունքային չէ: Եթե դուք արտույտ եք, կարող եք նախաճաշել առավոտյան ժամը 6-ին եւ ընթրել երեկոյան ժամը 6-ին: Եթե բու եք, ապա կարող եք ընթրել երեկոյան ժամը 9-ին եւ նախաճաշել առավոտյան ժամը 9-ին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր