• Latest news

Միեւնույն գեները պատասխանատու են դեպրեսիայի եւ երջանկության զգացման համար. հետազոտություն

25 հուլիսի, 2016  22:42

Միեւնույն գեները կարող են պատասխանատու լինել դեպրեսիայի զարգացման եւ հոգեկան դրական վիճակի հակվածության համար, ապացուցել են Օքսֆորդի եւ Օսթինում Թեքսասի համալսարանների մտավոր հոգեբանության եւ գենետիկայի մասնագետները:

Օքսֆորդի համալսարանից պրոֆեսոր Էլեյն Ֆոքսը եւ Օսթինում Թեքսասի համալսարանից Քրիս Բիվերսը հետազոտել են մի շարք ուսումնասիրություններ, որոնք վերաբերել են գենետիկայի եւ էմոցիոնալ վիճակի փոխադարձ կապին: Նրանք եկել են այն եզրահանգման, որ գեներում ոչ մեծ փոփոխությունների համադրությունը մարդկանց ավելի զգայուն է դարձնում շրջակա միջավայրի նկատմամբ, որն արտացոլվում է նրանց էմոցիոնալ բարենպաստ վիճակի վրա:

Նախորդ աշխատանքներում հայտնաբերվել են գենետիկ նիշեր, որպես կանոն, ԴՆԹ-ի մեկ տառի տարբերություն, որը որոշում է հոգեբանական վիճակի զարգացման որոշակի վտանգը: Սակայն այդ հետազոտությունների անբավարար լինելը կայանում է նրանում, որ դրանցում հետազոտվում է գեների եւ հոգեկան առողջության ոչ մեծ հավաքածու, հայտարարում են աշխատանքի հեղինակները:

Գիտնականների բացատրությամբ՝ գենետիկ վտանգի գործոնների ճյուղերից մեծ մասի կառուցվածքը կօգնի հասկանալ, թե շրջակա միջավայրն ինչպես կներգործի մարդու վրա՝ նրա գենետիկ վտանգի բազային մակարդակից կախված: «Եթե վերցնենք հոգեխանգարմունքի հետ կապված գենը, եւ համեմատենք գենի միեւնույն տարբերակն ունեցող տարբեր մարդկանց, կպարզենք՝ ինչպես է շրջակա միջավայրը ներգործում հոգեբանական առողջության վրա»,- հայտարարել են հետազոտողները:

Գիտնականները նաեւ ընդգծում են, որ որոշ գեներ շրջակա միջավայրի ազդեցության հանդեպ մարդկանց ավելի ընկալունակ են դարձնում: «Եթե մարդիկ ունեն մտավոր աղավաղումներ, որոնք ուշադրությունը սեւեռում են բացասական ուղղությամբ կամ մտքերի վրա, նրանք հոգեկան հիվանդությունների վտանգին ավելի ենթակա են»,- նշել են հետազոտողները: Դա նշանակում է, որ այդ գեների կրողները, պայմաններից կախված, ավելի հակված կլինեն բացասական մտավոր շեղումների կամ էլ մտավոր դրական աղավաղումների զարգացմանը:

Գիտնականներն ընդգծում են, որ այս հետազոտությունը կդրվի հոգեկան խանգարումների բուժման անհատական մոտեցումների հիմքում: Հետազոտությունը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել