• Latest news

Դեմքի 3D-սքանավորումը կօգնի հայտնաբերել աուտիզմը

27 հուլիսի, 2016  16:40

Մանկական տարիքում դեմքի 3D-սկանավորումը կարող է օգնել ժամանակին ախտորոշել աուտիզմը, ենթադրում են Telethon Kids Institute-ի (Ավստրալիա) հետազոտողները: Այժմ նրանք երեխաների են հավաքում հետազոտություն անցկացնելու համար, որը, ինչպես նրանք հուսով են, կհաստատի մի շարք գիտական աշխատանքների վերլուծությունից հետո իրենց առաջ քաշած այն վարկածը, որ աուտիզմի եւ դեմքի կառուցվածքի որոշ շեղումների միջեւ կապ կա:

Ինստիտուտի աշխատակցուհիերից մեկը՝ Հեյլ Ալվարեսը, ասել է, որ գիտնականները ծրագրում են աշխատել 9-ից 15 ամսական երեխաների հետ, որոնց մոտ նկատվել են աուտիկ սպեկտրի խանգարման ախտանշաններ: Հետազոտողները կկատարեն նրանց դեմքի եռաչափ սքանավորում, այնուհետեւ մի քանի տարի կհետեւեն պատանի մասնակիցներին, որպեսզի պարզեն, թե նրանցից ում մոտ հիվանդությունը կզարգանա:

Գիտնականների կարծիքով՝ աուտիզմի ցուցիչներից մեկը երեխայի մոտ «չափից ավելի տղամարդկային» դեմքն է: Հղիության ընթացքում պտղի տեստոստերոնի բարձր մակարդակը հանգեցնում է արականության դրսեւորման, իսկ այդ հորմոնը, որոշ տեսությունների համաձայն,  կարող է ազդել ուղեղի զարգացման պրոցեսի վրա:

Հեյլ Ալվարեսը նաեւ նշել է, որ այժմ Ավստրալիայում բժիշկները կարող են  աուտիզմն ախտորոշել մինչեւ երկու տարեկանը, եթե մշտապես հետեւում են երեխայի պահվածքին: Սակայն իրականում ախտորոշումը սովորաբար կատարվում է ավելի ուշ՝ մոտ չորս տարեկանում, ինչը վատ է անդրադառնում հիվանդության բուժման արդյունավետության վրա: Նա հայտարարել է, որ  որքան վաղ է սկսվում բուժումը, այնքան լավ արդյունք է ապահովվում, ուստի վատ չէր լինի բուժումն սկսել 12-ից 24 ամսականում: Նրա խոսքով՝ այն երեխաները, որոնց հետ սկսել են աշխատել մինչեւ երեք տարեկանը, ավելի լավ արդյունքներ են ունենում ինչպես խոսքի յուրացման, այնպես էլ մտավոր ոլորտում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է