• Latest news

Մահվան պատճառն ատամների միջոցով պարզելու մեթոդ է հայտնաբերվել

11 օգոստոսի, 2016  12:45

Բրեդֆորդի համալսարանի գիտնականներին հաջողվել է ատամների բացառիկ իզոտոպային անալիզ իրականացնել, որը թույլ կտա պարզել մարդկանց մահվան պատճառը:  Խոսքը 19-րդ դարի կեսին ապրած հին իռլանդացիների մնացորդների անալիզի մասին է: Պարզվել է, որ դենտինի քիմիական կազմությունը արտացոլում է սննդակարգում փոփոխությունները եւ կարող է   բացահայտել մահվան պատճառները, եթե դա տեղի է ունեցել քաղցի հետեւանքով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են    PLOS ONE ամսագրում:

Հնագետները պարզել են Իռլանդիայում 1845—1849 թվականներին տեղի ունեցած Մեծ սովի ընթացքում ապրած մարդկանց սննդի առանձնահատկությունները եւ ֆիզիոլոգիական փոփոխությունները:   Գիտնականներն անալիզի են ենթարկել Կիլկեննի քաղաքի աշխատանքային տների 20 բնակչի, այդ թվում` երեխաների պատկանած ատամներում ածխածնի եւ ազոտի իզոտոպերի հարաբերակցությունը: Նրանք   դենտինի քիմիական կազմը, ըստ որի հնարավոր էր որոշել սննդակարգը ատամների աճի ընթացքում, համեմատել են ազդրերի ոսկրային հյուսվածքի կոլագենի հետ: Բացի այդ, հետազոտողներն ուսումնասիրել են այն ժամանակ սննդի մատչելիության մասին պատմական գրառումները:  

Պարզվել է, որ իզոտոպային անալիզն ի վիճակի է արձանագրել սննդակարգի փոփոխությունը, երբ իռլանդացիները կարտոֆիլից եգիպտացորենի են անցել: Վերջինս Ամերիկայից ներմուծվել է քաղցողներին օգնելու համար:  Արդյունքները նաեւ ցույց են տվել, որ անբավարար սննդի հետեւանքով մարդիկ երկարատեւ ֆիզիոլոգիական սթրես են ապրել: Գիտնականների խոսքով, հետազոտությունը ցույց է տվել, որ իրենց փորձարկած մեթոդը կարող է կիրառվել դատաբժշկական փորձաքննության եւ հնագիտության ոլորտում հյուծվածության հետեւանքով մարդու մահը հաստատելու համար:  

Իռլանդիայում Մեծ սովն առաջացել է կղզում կարտոֆիլային ցանքերը Phytophthora infestans  սնկանման պաթոգեններով վարակման հետեւանքով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել