Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում մի քանի մարզիկ հայտնել է ստամոքսի հետ կապված խնդիրների մասին: Ճիշտ է, Մեծ Բրիտանիայի հավաքականի անդամները, օրինակ, հերքել են, թե մարզիկները Ռիոյի օլիմպիականների գյուղում սննդային թունավորման պատճառ են դարձել, չնայած այն բանին, որ բողոքում են մարսողության խանգարումից:
Պրոֆեսոր Ռայմոնդ Փլեյֆորդը (Raymond Playford) Փլիմուտի համալսարանի բժշկության եւ ստոմատոլոգիայի դպրոցից, ենթադրել է, որ ստամոքսի հետ կապված խնդիրների որոշ դեպքերում պատճառը կարող է լինել «ծակ աղիքի» համախտանիշը: Այդ վիճակը, որի դեպքում աղիների բարակ լորձաթաղանթը, որը մասնակցում է սննդանյութի կլանմանը եւ մանրէների` աղիներից արյան մեջ ընկնելը կանխարգելելուն, պակաս արդյունավետ է դառնում: Այսինքն այն մանրէներին գործնականում թույլ չի տալիս ընկնել արյան մեջ:
Նշվում է, որ այդ խնդիրը հանդիպում է նրանց մոտ, ովքեր շոգ պայմաններում ֆիզիկական ծանր վարժություններով են զբաղվում եւ սպորտի ակտիվ տեսակներով: Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ամառային Օլիմպիական խաղերում բավականին բարձր ջերմաստիճանի համադրումը կարող է մարզիկների մոտ հանգեցնել ծակ աղիքի համախտանիշի առաջացման, ասում են մասնագետները:
Այս տարվա սկզբին պրոֆեսոր Փլեյֆորդը ղեկավարում էր հետազոտողների խումբը, որոնք գիտական աշխատանքի արդյունքներ էին հրապարակել American Journal of Clinical Nutrition-ում: Դրան ութ կամավոր է մասնակցել, որոնց բաժանել են չորս խմբի: Յուրաքանչյուր խմբի մասնակիցները պլացեբո են ընդունել, ցինկի կարնոզին (zinc carnosine), մոլոզիվո կամ ցինկի կարնոզին մոլոզիվոյի հետ` 14 օրվա ընթացքում, իսկ հետո ինտենսիվ մարզումների են անցել:
Գիտնականները պարզել են, որ ծանր մարզումների ընթացքում մարզիկների մոտ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է ըստ Ցելսիուսի երկու աստիճանով: Դա լիովին կարող է ծակ աղիքի համախտանիշի առաջացման գործոն լինել:
Հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ ցինկի կարնոզինը բարելավում է աղիների լորձաթաղանթի աշխատանքը: Եվ այն էլ ավելի է ուժեղացվել, երբ ի հավելումն օգտագործվել է կովի մոլոզիվո: Հետազոտողների կարծիքով, սննդային նման հավելումները կարող են մարզիկներին օգնել հաղթահարել հիվանդությունը:
«Որոշ զարմանք առաջացավ, երբ Օլիմպիական խաղերում մարզիկները սկսեցին ստամոքսից բողոքել: Պայմաններն իդեալականորեն համապատասխանում են ծակ աղիքի համախտանիշին: Բայց լավ լուրն այն է, որ մեր հետազոտությունները խնդրի լուծման մատչելի տարբերակ են ցույց տվել», — հետազոտությունը մեկնաբանել է պրոֆեսոր Փլեյֆորդը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր