• Latest news

4 բիոմարկերներ ցույց են տալիս կաթվածի հավանականությունը

27 օգոստոսի, 2016  12:19

Կանադացի գիտնականները հայտնաբերել են 4 բիոմարկերներ, որոնց բարձր պարունակությունն արյան մեջ կարող է վկայել ինսուլտի առաջացման վտանգի մեծության մասին: Կաթվածի առաջացման վտանգը 25-33 տոկոսով բարձր է եղել այն հիվանդների մոտ, որոնց արյան անալիզի արդյունքում հայտնաբերվել են այս բիոմարկերներից մեկի բարձր ցուցանիշներ:

Հետազոտության շրջանակում գիտնականները չափել են 3224 մասնակիցների արյան մեջ 15 բիոմարկերների մակարդակը: Մասնակիցների միջին տարիքը 61 տարեկանն էր, եւ նրանցից ոչ մեկը նախկինում կաթված չէր տարել: Աշխատանքի ինը տարիների ընթացքում կաթված է ստացել մասնակիցներից 98-ը: Պարզվել է, որ 15 բիոմարկերներից կաթվածի հետ զուգորդվում են 4-ը: Անոթների էնդոթելիումի աճի գործոնի բարձր մակարդակը նշանակել է կաթվածի հավանականության 25 տոկոսով մեծացում, C-ռեակտիվ սպիտակուցի դեպքում՝ 28 տոկոսով, իսկ արյան մեջ հոմոցիստենինի եւ ուռուցքի մեռուկների գործոնի 2 ռեցեպտորների քանակի մեծացումը հանգեցնում էին սպասվող կաթվածի վտանգի համապատասխանաբար 32 եւ 33 տոկոսով մեծացման: Այս 4 բիոմարկերների հավելումը վտանգի ստանդարտ գործոններին (տարիք, սեռ, խոլեստերինի մակարդակ, արյան ճնշում) հնարավորություն է տվել առավել ճշգրիտ կանխատեսել, թե հիվանդներից ով կաթվածով ախտահարվելու ամենամեծ հավանականություն ունի:

Ինչպես նշել է հետազոտության հեղինակներից McMaster University-ի գիտնական Աշքան Շոամանեշը, ռիսկի խմբում ընդգրկված մարդկանց նույնականացումը կօգնի որոշել, թե ում ավելի մեծ օգուտ կտան բուժման նոր կամ արդեն ստուգված մեթոդները:

Շոամանեշը նաեւ ընդգծել է, որ նշված բիոմարկերները միայն կաթվածի հետ զուգորդված են, բայց այն չեն հրահրում: Բացի այդ, չափումները մեկ անգամ են կատարվել, իսկ հետազոտության մեջ հաշվի չեն առնվել հնարավոր ինֆեկցիաները, քրոնիկական հիվանդությունները եւ այլ վիճակներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա:

Հարկ է նաեւ նշել, որ մասնակիցները հիմնականում եվրոպացիներ են եղել, եւ եզրակացությունները կարող են չտարածվել այլ ռասաների ներկայացուցիչների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է