• Latest news

«Քաղցկեղի դեմ պայքարում հաջողության 50 տոկոսը տրամադրությունից է կախված». Անի Հայկունի

28 օգոստոսի, 2016  15:47

Քաղցկեղի դեմ պայքարում գլխավորը դրական տրամադրվածությունն է ու հավատը՝ հենց դրանով է պայմանավորված հաջողության 50 տոկոսը: Հենց այս համոզմունքով է առաջնորդվում Անի Հայկունին՝ երիտասարդ կին, որն արդեն մի տարի է պայքարում է կրծքի ագրեսիվ քաղցկեղի դեմ:

Անին իր հիվանդության մասին իմացել է 2015-ի ամռանը, երբ հենց նոր էր ընդունվել Օքսֆորդի Saïd Business School դպրոցը ու սեպտեմբերին մտադիր էր մեկնել սովորելու: Ուսումը նա ստիպված է եղել հետաձգել ու կենտրոնանալ բուժման վրա: Այս մեկ տարում Անին երկու վիրահատություն է անցել ու քիմիաթերապիայի մի շարք կուրսեր: Հիմա նրա բուժումը շարունակվում է՝ առաջիկա հինգ տարիներին նա ստիպված է լինելու ընդունել դեղորայք, հետազոտվել կես տարին մեկ անգամ ու գտնվել բժիշկների մշտական հսկողության տակ:

Հիմա Անին իրեն լավ է զգում ու հույս ունի 5 տարի հետո հայտարարել, որ ինքը հաղթել է քաղցկեղը:

Բնականաբար այդ ճանապարհը նրա համար այնքան էլ հեշտ չէր: Ինչպես նա պատմել է NEWS.am Medicine–ի թղթակցին, քիմիաթերապիայի կուրսերից հետո նրա ինքնազգացողությունը մի քանի օր վատ էր եղել, բայց նա չէր հուսահատվել, շարունակել էր հնարավորինս ակտիվ լինել, հասկանալով, թե ինչքան շատ բան է դրանից կախված:

Անին վստահ է, որ եթե մարդը ստանա լավագույն ու ամենաթանկ դեղերը, միեւնույն է դժվար թե հաջողության հասնի, եթե համապատասխան տրամադրվածություն չունենա: Դրա համար էլ նման վիճակում հայտնված ու ծանր հիվանդության դեմ պայքարող բոլոր մարդկանց նա առաջին հերթին խորհուրդ է տալիս չհուսահատվել: Իր պատմության մասին նա պատմում է պատրաստակամությամբ, իր սեփական օրինակով ցույց տալով, թե ինչպես է պետք դիմակայել հիվանդույթուններին: Անին, ի դեպ, նկարում է, ծրագրում է ցուցահանդես կազմակերպել:

«Երբեք, ոչ մի հանգամանքներում չի կարելի հանձնվել, չի կարելի վատի մասին մտածել: Հիվանդության նկատմամբ հաղթանակը մեծամասամբ պայմանավորված է հաղթելու մեր պատրաստակամությամբ: Եթե մարդը սիրում է կյանքը, եթե նա պատրաստ է պայքարել, եթե հավատում է, որ կապրի, դա արդեն հաջողության 50 տոկոսն է: Իսկ ճնշված, իր ապաքինմանը չհավատացող մարդը դժվար թե որեւէ հաջողության հասնի, նույնիսկ եթե ամենալավ ու թանկ դեղերը ստանա: Շատ կարեւոր է չհուսահատվել, միշտ առաջ գնալ, պայքարել ու պահպանել լավ տրամադրություն», - ասել է Անին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում:

Անիի պատմության մասին ավելի շատ բան կարելի է իմանալ հետեւյալ հղումով. http://med.news.am/arm/news/9588/antsanot-mardik-indz-namakner-en-grumanin-miaynak-che-agresiv-qaxckexi-dem-payqarum.html.

Անիի բուժումը դեռ շարունակվում է ու նրան օգնելու ցանկություն ունեցողները կարող են ցանկացած չափի գումար փոխանցել Giveforward հարթակի էջով կամ էլ հետեւյալ հաշվեհամարներին.

AMD - 15700-12970090100, Ameriabank, Ani Haykuni

USD - 15700-12970090101, Ameriabank, Ani Haykuni

Euro - 15700-12970090146, Ameriabank, Ani Haykuni

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել