Մանդարինները նյութեր են պարունակում, որոնք կարող են պաշտպանել աթերոսկլերոզից` կյանքի համար վտանգավոր անոթային պաթոլոգիայից: Այդ մասին հայտնում են Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները (Կանադա):
Մանդարիններում նոբիլետին կենսաբաղադրիչն է պարունակվում, որի օգտակարությունը հաստատվել է մկների օգտագործմամբ անցկացված փորձարկումներում: Գիտնականները կենդանիներին երկու խմբի են բաժանել, որոնցից մեկին ճարպերի եւ շաքարի բարձր պարունակությամբ սնունդ են տվել (ժամանակակից մարդկանց տիպական սննդի սկզբունքով), մինչդեռ մյուս խումբը նման վնասակար սննդի հետ լրացուցիչ ստացել է մանդարինից հանված նոբիլետին:
Մասնագետների խոսքով, այն կենդանիների մոտ, որոնք տվյալ հավելումը չեն ստացել, ճարպակալում է զարգացել եւ նյութափոխանակային համախտանիշի նշաններ, ներառյալ խոլեստերինի եւ տրիգլիցերինի բարձր մակարդակը, արյան մեջ ինսուլինի եւ գլյուկոզայի բարձր մակարդակը, ինչպես նաեւ ճարպային կուտակումները լյարդում: Նոբիլետին ստացած մարդկանց մոտ, ընդհակառակը, ավելի ակտիվ են եղել այն գեները, որոնք մասնակցում են ավելորդ քաշի այրմանը, միաժամանակ վերահսկվել է այն գեների ակտիվությունը, որոնք պատասխանատու են ճարպի արտադրության համար: Այսպիսով` այն մկները, որոնք նոբիլետին են ստացել, զգալիորեն ավելի լավ են պաշտպանված եղել աթերոսկլերոզի եւ մի շարք այլ հիվանդությունների, մասնավորապես` ճարպակալման եւ դիաբետի զարգացումից:
Գիտնականների խոսքով, մանդարիններից հանված նոբիլետինը տասն անգամ ավելի հզոր է, քան թուրինջում պարունակվող ֆլավոնոիդները եւ նարինգենին նյութը, որը եւս աթերոսկլերոզի դեմ ազդեցություն ունի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր