• Latest news

Հազվագյուտ հիվանդությամբ 8-ամյա տղայի մոտ «հեշտոց» են հայտնաբերել (ֆոտո)

2 սեպտեմբերի, 2016  23:49

Հազվագյուտ հիվանդության պատճառով 8-ամյա Հարրիի սեռական օրգանները նորմալ չեն զարգանում, աճուկի հատվածում նա «հեշտոց» ունի: Հարրին նաեւ մի շարք այլ բնածին արատներ ունի: 

40-ամյա Լիանն Օուենը` Հարրիի մայրը, շատ էր վշտացել` իմանալով, որ իր նոր ծնված որդու սրտում անցք են հայտնաբերել, ողնաշարի ծռում եւ երիկամների հետ կապված խնդիրներ: Ավելին, տղան հետանցք եւ միզածորան չուներ: 12 վիրահատության շնորհիվ  (ներառյալ ստոմայի եւ կոլոստոմայի` արտաթորանքի զանգվածի դուրս բերման պարկի տեղադրումը) Հարրին ողջ է մնացել, սակայն նրա զարգացմանը զուգահեռ` նրա մայրը նկատում էր, որ նրա սեռական օրգաններն այնքան էլ նորմալ չեն զարգացել: Պարզվել է, որ Հարրին բավականին հազվագյուտ բնածին արատ ունի, որը կոչվում է ամորձիների ճզմում: Ամորձիի հատվածում նրա մոտ ճեղքվածք է առաջացել, որի կողքերին մաշկի երկու ծալ է, որոնք հեշտոց են հիշեցնում:  

Երբ Լիաննը, որն այդ ժամանակ երրորդ երեխայով էր հղի, իմացել էր այդ մասին, նա ուժեղ ցնցում էր ապրել, ինչի հետեւանքով վիժում էր ունեցել:

Սեռական օրգանների բնածին արատների հայտնաբերումից հետո բժիշկները Հարրիին վերջնական ախտորոշում են տվել. VACTERL: (V) = ողնաշարի անոմալիա, (A) = հետանցքի ատրեզիա, (C) = սրտի արատներ, (T) = շնչափողի անոմալիա, այդ թվում` շնչափողակերակրափողային (TE) ճեղք, (E) = կերակրափողի ատրեզիա, (R) = երիկամների անոմալիա եւ ձեռքի բութ մատների խանգարումներ   եւ   (L) = վերջույթների այլ խանգարումներ:

Ներկայումս գիտությունը չգիտե, թե գեների ինչ արատներ կամ քրոմոսոմներ են   VACTERL առաջացնում: Իսկ տղայի մայրը բժիշկներին է մեղադրում. գերձայնային հետազոտությունն այս խանգարումները պետք է ի հայտ բերեր դեռեւս մինչեւ երեխայի ծնունդը: Ամեն դեպքում մոտ ժամանակներս նրան պլաստիկ նոր վիրահատություններ են սպասում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել