• Latest news

Մեզի անալիզով հնարավոր է շարժողական նեյրոնների հիվանդություններ ախտորոշել

23 սեպտեմբերի, 2016  16:59

Ստեֆանի Շեֆերդը Flinders University-ից (Ավստրալիա) մեզի նոր անալիզ է մշակել, որի օգնությամբ հնարավոր է շարժողական նեյրոնների հիվանդություններ ախտորոշել եւ նույնիսկ պարզել դրանց զարգացման աստիճանը:  

Հիվանդության առաջխաղացմանը զուգահեռ` մեզի մեջ p75NTRECD պրոտեինի խտությունն ավելանում է, այդպիսով` չափելով դրա քանակը, հնարավոր է հասկանալ, թե կոնկրետ մարդու մոտ որքան հեռուն է գնացել հիվանդությունը: 

Մինչ այժմ շատ բարդ էր հասկանալ, թե մարդու հիվանդությունը որքանով է լուրջ. հետազոտողները հիմնվում էին հարցաշարի վրա, որի լրացումը ցույց էր տալիս, թե հիվանդն ինչպես է հաղթահարում առօրյա գործերը: Սակայն խնդիրն այն է, որ հիվանդների մեծամասնությունը նկատում է, որ   ինչ-որ բան սխալ է, երբ նյարդային համակարգին արդեն զգալի վնաս է հասցված լինում:  

Ստեֆանի Շեֆերդը հայտնել է, որ իր հայտնաբերած պրոտեինի խտությունը հեշտ է չափել, իսկ  դրա քանակը զուգորդվում է հիվանդության փուլի հետ:  Որքանով ավելի լուրջ հիվանդ է մարդը, այնքան մեծ է նրա մեզի մեջ այդ սպիտակուցի խտությունը:   Ստեֆանի Շեֆերդը հավելել է, որ պարզ անալիզների օգնությամբ բժիշկները կկարողանան հատուկ տեղեկություններ ստանալ հիվանդության ընթացքի մասին, իսկ հեռանկարում` ավելի բարձր ճշգրտությամբ կլինիկական  փորձարկումներ կատարել, ինչն ի վերջո կարող է հանգեցնել շարժողական նեյրոնների հիվանդության դեմ դեղամիջոցի մշակմանը: 

Շարժողական նեյրոնների հիվանդությունները դեգեներատիվ հիվանդությունների խումբ են, որոնք ազդում են մարդու շարժողական հմտությունների վրա:  Օրինակ, այդ խմբին է դասվում կողմնային ամինոտրոֆիկ սկլերոզը, որով հիվանդ է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, որի միայն այտի դիմախաղային մկանն է աշխատում: 

Հիվանդությունն անսպասելիորեն է դրսեւորվում եւ բավականին արագ զարգանում է. հազվագյուտ բացառությունները չհաշված (որոնց թվին է դասվում Սթիվեն Հոքինգը), նման հիվանդները 3-5 տարուց ավելի չեն ապրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել