• Latest news

Առողջապահության համակարգում կոռուպցիան հնարավոր չէ արմատախիլ անել. NEWS.am Medicine-ի հարցում

18 մարտի, 2014  18:09

Հայաստանի բնակչության մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանի առողջապահության համակարգում կոռուպցիան արմատախիլ անել հնարավոր չէ։ Այս մասին են վկայում NEWS.am Medicine-ի նոր հարցման արդյունքները։

Հարցմանը մասնակցել է 1238 մարդ, որոնցից 671-ը (54%) կարծում է, որ կոռուպցիան հնարավոր չէ արմատախիլ անել։ 288 հոգի (23%) կարծում է, որ բժիշկների աշխատավարձերի բարձրացումը կարող է նպաստել կոռուպցիայի նվազմանը։ Եւս 288 մարդ (23%) կարծում է, որ կոռուպցիան արմատախիլ անելու համար պետք է ներդնել պարտադիր բժշկական ապահովագրություն։

Արդյոք Հայաստանի առողջապահության ոլորտում հնարավոր չէ արմատախիլ անել կոռուպցիան։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի հետ։

««Հնարավոր չէ» ձեւակերպումը շատ կատեգորիկ է հնչում։ Կարելի է ասել, որ դա դժվար գործընթաց է, որովհետեւ այդ խնդիրը տասնամյակների պատմություն ունի», - ասաց Սարո Ծատուրյանը։

Ըստ Ծատուրյանի՝ Առողջապահության նախարարությունն ու այլ պետական մարմիններն արդեն քայլեր են ձեռնարկել՝ ոլորտում առկա կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ «Համակարգում առկա ստվերային երեւույթները վերջին տարիներին որոշակիորեն կրճատվել են եւ նվազման միտում ունեն», - նշեց Ծատուրյանը։

Այն հարցին, թե արդյոք բժիշկների աշխատավարձերի բարձրացումը եւ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կարող են օգնել կոռուպցիայի դեմ պայքարում, Ծատուրյանը պատասխանեց. «Այո, հենց նման միջոցառումներով էլ պետք է պայքարենք այդ երեւույթների դեմ»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել