• Latest news

Պլաստիկ վիրաբույժը ու բուժքույրը սկսել են պարել հենց վիրահատության ժամանակ

1 հոկտեմբերի, 2016  13:07

Համացանցում հրապարակվել է Կոլումբիա նահանգի Մեդելյին քաղաքի բուժկենտրոնում արված մի տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես են բժիշկն ու բուժքույրը պարում անգիտակից հիվանդի գլխավերեւին։

Պլաստիկ վիրաբույժ Դեւիդ Մաջանն ու նրա օգնականուհին՝ բուժքույր Անջելիկա Մեխիան, սկսել են պարել հենց վիրահատության ժամանակ՝ ամերիկացի երգիչ Բրունո Մարսի երգի տակ։

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է բժիշկը ոգեւորված պարում երաժշտության տակ, իսկ նրա առաջ վիրահատական սեղանի վրա անգիտակից վիճակում պառկած է հիվանդը։ Պարի ընթացքում ժամանակ առ ժամանակ Մաջանան ձեռքով բարձրացնում էր հիվանդի բացված որովայնային խոռոչի եզրը։

Բուժքույրն էլ, հետեւելով բժշկի «պոռթկումին», հիվանդից կտրված մսի կտորն է ճոճում երաժշտությանը համահունչ։

Մեդելյինի իշխանությունների ներկայացուցիչ Ալեխանդրո Գերրան արդեն հայտնել է, որ ցնցված էր իր տեսածով։ Նա ասել է,ո ր այդ տեսագրության մասին անմիջապես հայտնել է լրատվամիջոցներին։

«Սա բժշկական էթիկայի ու հիվանդի նկատմամբ հարգանքի ակնհայտ խախտում է, նաեւ արհամարհանք մասնագիտության բարոյական նորմերի հանդեպ,- ասել է Գերրան,- Իսկ ամենացնցողն այն է, որ այդ տեսահոլովակում անեսթեզիոլոգն առհասարակ չի երեւում։ Մինչդեռ հենց նա պետք է պատասխանատու հիվանդի անվտանգության ու նրա նարկոզի համար։ Ըստ ամենայնի, անեսթեզիոլոգը բժիշկներին թույլ է տալիս պարել վիրահատարանում՝ բոլորովին չհետեւելով բժշկական արձանագրության պահանջներին»։

Հիմա Կոլումբիայի իշխանությունները պետք է պարզեն, արդյոք այդ տեսագրությունը բեմադրված էր, թե իրոք տեղի էր ունենում որեւէ պլաստիկ վիրահատության ընթացքում։ Երկրորդ դեպքում վիրաբույժը կարող է ընդմիշտ զրկվել արտանոգրից ու աշխատանքից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել