• Latest news

Ծորակի ջուրը նվազեցնո՞ւմ է IQ-ն

6 ապրիլի, 2014  19:42

Կարո՞ղ է արդյոք ծորակի ջուրը նվազեցնել IQ-ն։ Հնարավոր է, եթե այն պարունակում է մկնդեղ։ Այսպիսի եզրակացության են հանգել ամերիակացի հետազոտողները, ուսումնասիրելով Մեն նահանգի դպրոցականներին։

Environmental Health ամսագրում  եւ  Portland Press Herald-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ գիտնականները հինգ տարի հետեւել էն 272 երեխաների եւ հայտնաբերել են, որ այն դպրոցականները, ում տան ջուրը մկնդեղ է պարունակում, ցածր IQ ունեն, տեղեկացնում է Newsmax Health-ը։

«Բոլորը ցնցված էին այդ բացահայտումից, - ասել է Էմի Շվարցը Նյու-Հեմփշիր համալսարանից, ով համակարգում էր հետազոտությունները Կոլումբիայի համալսարանի էքսպերտների հետ միասին։ «Այնուամենայնիվ խուճապի մատնվել պետք չէ։ Մկնդեղը պարունակվում է գրունտային ջրերում, ինչը նշանակում է, որ արտեզյան հորերից ջուր օգտագործող մարդիկ ստանում են այն ջրի հետ միասին։

Հետազոտության տվյալների համաձայն, մկնդեղի շատ ցածր պարունակությամբ ջուրը՝ 5 մաս միլիարդից (մինչեւ 10 մասը անվտանգ է համարվում) կարող է նվազեցնել IQ-ն  5 կամ 6 միավորով։

Հետազոտողները խորհուրդ են տալիս արտեզյան հորերից ջուրը ստացող մարդկանց լավ ֆիլտրեր տեղադրել կամ շշով ջուր գնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել