• Latest news

Գիտնականները վտանգավոր են համարում տորթի մոմերը փչելու ավանդույթը

31 հուլիսի, 2017  11:56

Ամերիկացի գիտնականները հայտնել են տորթի մոմերը փչելու վտանգավորության մասին։ Պատճառը բերանի խոռոչում առկա մանրէներն են։ Մոմերը փչելիս միկրոօրգանիզմները հայտնվում են տոնական թխվածքի վրա եւ կարող են տոնակատարության մասնակիցների հիվանդության պատճառ դառնալ։

Քլեմսոնի համալսարանի գիտնականները (Հարավային Կարոլինա, ԱՄՆ) պենոպլաստի կտորի վրա շոկոլադե ջնարակ են լցրել եւ գիտափորձի մասնակիցներին առաջարկել փչել արհեստական տորթի վրայի մոմերը։ Մինչ այդ մարդիկ կերել էին՝ թքարտադրությունն ակտիվացելու համար։ Հետո ստուգել են ջնարակի վրա մաներէների առկայությունը։ Պարզվել է, որ մոմերը փչելուց հետո տորթի մակերեսին միկրոօրգանիզմների թիվը 14 անգամ ավելացել է։  Մի դեպքում մանրէները 120000 տոկոսով են ավելացել, ինչը գիտնականները կապում են գիտափորձի մասնակիցներից մեկի մրսածության հետ։

Սակայն հետազոտողները նշում են, որ ոչ բոլոր մանրէներն են վտանգավոր առողջության համար։ Ծննդյան տորթի մոմերը փչելը չի հանգեցնի վտանգավոր հիվանդությունների տարածմանը, սակայն կարող է անվտանգ չլինել, եթե հոբելյարը հիվանդ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է