• Latest news

Ավելի լավ է ունենալ ՄԻԱՎ, քան դիաբետ - բրիտանացի բժիշկ

21 ապրիլի, 2014  17:37

ՄԻԱՎ-ը եւ նրա առաջ բերած ՁԻԱՀ-ը բազմաթիվ մարդկանց կողմից ընկալվում է որպես մահվան դատավճիռ, երբ միեւնույն ժամանակ դիաբետը համարվում է իրենից լուրջ վտանգ չներկայացնող քրոնիկական հիվանդություն: Սակայն բրիտանացի հոգեբույժ Մաքս Փեմբերտոնը պնդում է, որ եթե նա ստիպված լիներ ընտրել երկու հիվանդությունների միջեւ, ապա առանց տատանվելու կընտրեր ՄԻԱՎ-ը:

Դեռեւս վերջերս ՄԻԱՎ-ը եւ ՁԻԱՀ-ն անվանում էին «20-րդ դարի ժանտախտ», սակայն ժամանակակից հակառետրովիրուսային թերապիան չի թողնում, որ ՄԻԱՎ-ը ՁԻԱՀ դառնա եւ դա նշանակում է, որ վիրուսակիրներն ուղղակի ապրում են իրենց առօրյա կյանքով: Իսկ դիաբետի զոհերը միայն կարող են երազել առանց սահմանափակումների կյանքի մասին: Առաջին տիպի դիաբետի ժամանակ անհրաժեշտ է օրական մի քանի անգամ ինսուլինի ներարկումներ կատարել եւ ուշադիր հետեւել արյան մեջ շաքարի մակարդակին: Խիստ դիետայի նույնիսկ ամենաչնչին խախտումը կամ ներարկման բացթողումը կարող են հանգեցնել ամենավտանգավոր բարդության՝ հիպոգլիկեմիկ կոմայի առաջացմանը:

Բժիշկ Մաքս Փեմպերտոնը պնդում է, որ երկար չէր մտորի, եթե նրան առաջարկեին ընտրություն կատարել ՄԻԱՎ-ի եւ դիաբետի միջեւ: Նա կհամաձայներ ՄԻԱՎ-ի տարբերակին:

«Այստեղ ընտրություն կատարելը հիմարություն է, - ասում է բժիշկը: - ՄԻԱՎ թերապիայի ժամանակ հիվանդի կյանքի տեւողությունը սահմանափակվում է ծերացման բնական գործընթացներով: Դիաբետի դեպքում միջին տեւողությունը կարճանում է 10 տարով, նույնիսկ եթե դա քիչ վտանգավոր 2-րդ տիպի դիաբետ է: Կյանքի որակի եւ տեւողության կանխատեսումը դիաբետի զոհերի համար զգալիորեն ավելի վատն է, քան ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց համար: Սակայն մարդիկ չգիտեն, որ ՄԻԱՎ-ը հաջողությամբ ճնշվում է, իսկ դիաբետն անբուժելի է»,- մեջբերում է հոգեբույժին Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել