• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի գենի հայտնաբերումը վաղ ախտորոշման եւ բուժման հնարավորություն է տալիս

22 ապրիլի, 2014  21:18

Հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղի ծանր տեսակի գենը, ինչն այն վաղ ախտորոշելու եւ արդյունավետ բուժելու հույս է ներշնչում:

Առաջին անգամ գիտնականները հայտնաբերել են ինվազիվ լոբուլյար կարցինոմայի գենը՝ կրծքագեղձի քաղցկեղի ծանր տեսակ, որն այս քաղցկեղի դեպքերի 15%-ն է կազմում, ավելի հաճախ հանդիպում է 45-55 տարեկան կանանց մոտ, հաղորդում է The Daily Mail-ը: Լոբուլյար կարցինոման կարող է միաժամանակ ախտահարել երկու կրծքագեղձերը:

Քանի որ քաղցկեղի այս տեսակի ախտանիշները չեն համընկնում սովորական ախտանիշների հետ, այն շատ դժվար է ախտորոշել, իսկ երբ այն հայտնաբերվում է, ապա արդեն շատ ուշ է լինում եւ սովորաբար այդպիսի քաղցկեղը չի բուժվում: Եթե բժիշկներին հայտնի լինի, թե որ կանայք են հիվանդացության ռիսկի վտանգված, ապա նրանք կկարողանան հետեւել հիվանդներին, որպեսզի հայտնաբերեն հիվանդությունը նախնական շրջանում:

Բրիտանացի գիտնականները, որոնք գլխավորել են աշխարհի 100 համալսարանների եւ հետազոտական ինստիտուտների մի քանի հետազոտություններ, համեմատել են լոբուլյար կարցինոմայով 6500 կանանց ԴՆԹ-ն առանց այդ հիվանդության 35 000 կանաց ԴՆԹ-ի հետ:

Պարզվել է, որ ԴՆԹ-ի որոշակի հատվածով կանայք 13%-ով ավելի շատ են ենթակա քաղցկեղի ինվազիվ տեսակին, քան առանց դրա կանայք, ասվում է PLoS Genetics ամսագրում հրապարակված հոդվածում:

Միջազգային համագործակցությունը նաեւ ցույց է տվել, որ այսպես թե այնպես կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված տասնյակ գեներ կապված են նաեւ ինվազիվ լոբուլյար կարցինոմայի հետ:

«Լոբույար կարցինոմայի առաջացման գենետիկական գործոնների ըմբռնումը հատկապես կարեւոր է, քանի որ այս հիվանդությունը շատ դժվար է հայտնաբերել մամմոգրաֆիայի միջոցով»,- ասել է հետազոտության ղեկավարներից Մոնտսերատ Գարսիա-Կլոսասը՝ Լոնդոնի քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել