• Latest news

Տնային կենդանիներն օգնում են հոգեկան առողջության պահպանմանը. հետազոտություն

1 մայիսի, 2018  13:46

Տնային կենդանիներն օգնում են հոգեկան առողջության պահպանմանը եւ դեպրեսիայի դեմ պայքարին: Իսկ քաղաքում կյանքն առանց տնային կենդանիների, հակառակը, բացասաբար է անդրադառնում հոգեկան առողջության վիճակի վրա: Այսպիսի եզրահանգում են կատարել Ուլմսի եւ Բոուլդերի Կոլորադոյի համալսարանների գիտնականները:

Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցելու համար ընտրվել է 20-40 տարեկան 40 գերմանացի: Հետազոտության մասնակիցների կեսը մեծացել է ֆերմայում՝ կենդանիներով շրջապատված, մինչդեռ մյուս կեսն ամբողջ ժամանակ բնակվել է քաղաքում եւ կենդանիների հետ հազվադեպ է շփվել:

Փորձարկվողներին առաջարկել են որոշակի ժամանակի ընթացքում լուծել մի քանի պարզ մաթեմատիկական խնդիրներ: Կամավորների մոտ իմունիտետի ռեակցիան ուսումնասիրելու համար վերցվել են արյան եւ թքի նմուշներ թեստից 5 րոպե առաջ, ինչպես նաեւ թեստից 15, 60, 90 եւ 120 րոպե հետո:

Պարզվել է, որ երկրորդ խմբում ընդգրկվածների արյան մեջ ծայրամասային արյան միակորիզ բջիջների մակարդակը բարձր էր, որոնք համարվում են սթրեսային իրավիճակներին իմունիտետի ռեակցիայի հիմնական բաղադրիչը: Խնդրի կատարումից նույնիսկ 2 ժամ հետո քաղաքաբնակների մոտ առկա էր ինտերլեյկին-6-ի մեծ պարունակություն եւ ինտերլեյկին-10-ի նվազ ակտիվություն, ինչը վկայում է սթրեսային իրավիճակում հակաբորբոքային պրոցեսի մասին:

Ֆերմայում մեծացած մարդկանց օրգանիզմի ռեակցիան սթրեսին ավելի հանգիստ էր, իսկ դա, իր հերթին, կարող է նվազեցնել նրանց մոտ ապագայում հոգեկան հիվանդությունների զարգացման վտանգը:

Գիտնականների խոսքով՝ միկրոօրգանիզմները, որոնք տնային կենդանիներից փոխանցվում են իրենց տերերին, մարդուն սթրեսի հանդեպ առավել հարմարված են դարձնում, քանի որ բակտերիաների ազդեցությամբ իմունային համակարգին հաջողվում է հակաբորբոքային պրոցեսներում հավասարակշռության հասնել եւ կանխել ալերգիայի, աուտոիմունային հիվանդությունների, ինչպես նաեւ հոգեկան խանգարումների զարգացման վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել