• Latest news

Գիտնականները հայտնել են գրիպով վարակվելու անսպասելի պատճառի մասին

11 հունվարի, 2019  10:40

Գրիպի վիրուսով վարակվելու հավանականությունը կախված է կոկորդի եւ քթի լորձաթաղանթի միկրոֆլորայից: Այս մասին նշված է PLoS One ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

2012-ից 2014 թվականներն ընկած ժամանակահատվածում գիտնականները դիտարկումներ են անցկացրել Նիկարագուայից շուրջ 500 ընտանիքների շրջանում: Նրանց առաջին հերթին հետաքրքրել է վիրուսի տարածումը մեկ ընտանիքի անդամների շրջանում: Հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են առողջ փորձարկվողներից (որոնց ազգականները գրիպով էին վարակվել) վերցրած արյան, բերանի ու քթի միկրոֆլորայի նմուշները, այնուհետեւ հաջորդ 2 շաբաթում հետեւել են նրանց առողջական վիճակին:

Պարզվել է, որ վիրուսի տարածման գործում մեծ դեր են խաղում քթի եւ կոկորդի մեջ բնակություն հաստատող բակտերիաները: Այսպես՝ Alloprevotella եւ Prevotella կարգի բակտերիաները զգալիորեն մեծացնում են գրիպով վարակվելու հավանականությունը, մինչդեռ Bacteroides vulgatus-ը, հակառակը, այս պրոցեսին խոչընդոտում է:

Գիտնականները սա կապում են այն հանգամանմքոի հետ, որ միկրոֆլորան մշտական ազդեցություն է ունենում ինչպես բնածին, այնպես էլ ադապտիվ իմունիտետի վրա:

Մի կողմից միկրոֆլորայի մոդիֆիկացիան մարդուն կարող է պաշտպանել վիրուսից պաշտպանվելուն: Մյուս կողմից, սակայն, ինչպես նշել է Էն Արբորում Միչիգանի համալսարանից (ԱՄՆ) Բեթսի Ֆոքսմենը, գիտնականներն առայժմ հեռու են միկրոֆլորայի կամայական մանիպուլյացիաներից եւ «բակտերիալ» հաբերի ստեղծումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել