Պարզվում է՝ ալկոհոլը պտղի վրա ազդում է անգամ հղիության առաջին օրերին: Development ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ սպիրտայինը կարող է դառնալ ընկերքի ձեւավորման պրոցեսում լուրջ խախտումների պատճառ:
Բրիսբանում Քվինսլենդի համալսարանից (Ավստրալիա) Յացինտա Կալիշ-Սմիթը նշում է, որ ալկոհոլը դանդաղեցնում է անոթների ձեւավորումը, ինչի հետեւանքով սաղմն ավելի քիչ նուտրիենտներ է ստանում: Մի կողմից՝ շատ կանայք հղիության շրջանում իրենց սննդակարգից բացառում են ալկոհոլը: Միաժամանակ, միայն քչերն են գնում այս քայլին մինչեւ հղիանալը կամ ձվաբջջի բեղմնավորումից հետո առաջին օրերին:
Կրծողների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ բեղմնավորվելուց 4 օր առաջ կամ հետո ոչ մեծ քանակությամբ ալկոհոլի գործածումը բացասաբար է անդրադառնում ընկերքի զարգացման վրա: Այսպես հայտնաբերվել է նրա անոթների աճի պրոցեսի դանդաղում մոտ երրորդ մասով եւ նրա ընդհանուր չափերի 17 տոկոսով կրճատում: Դա բերել է նուտրիենտների մակարդակի նվազման եւ բացասաբար է անդրադարձել պտղի զարգացման վրա:
Գիտնականների կարծիքով՝ այս պրոցեսը բացատրում է, թե ինչու են հղիության ժամանակ խմող մայրերի երեխաները ծնվելիս փոքր հասակ ունենում: Միաժամանակ, նորածինների փոքր հասակը անմիջականորեն կապված է դիաբետի, ճարպակալման եւ հիպերտոնիայի հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր