• Latest news

Լյարդի մասնակի փոխպատվաստումը պակաս արդյունավետ չէ

11 հուլիսի, 2014  21:17

Միացյալ Նահանգներում լյարդի փոխպատվաստման սպասող հիվանդների շուրջ 10 տոկոսին չի հաջողվում մինչ վիրահատության օրը կենդանի մնալ: Խնդրի լուծման տարբերակների մեկը մասնակի փոխպատվաստումն է, երբ օրգանը երկու մասի է բաժանվում եւ, հետեւապես, երկու հիվանդի ներպաստվաստվում, տեղեկացնում է FoxNews-ը:

Բանը նրանում է, որ լյարդը ինքնատիպ հատկություն ունի՝ այն կարող է վերարտադրվել: Այսինքն՝ ներպատվաստված կես օրգանը ժամանակի ընթացքում մեկ ամբողջականի վերածվելու հատկություն ունի:

Լյարդի հետ կապված խնդիրները կարող են ալկոհոլային կախվածության, հեպատիտ B-ի եւ C-ի կամ ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի՝ լյարդի մեջ ճարպերի կուտակում հրահրող հիվանդության արդյունքում ի հայտ գալ:

2004թ. ապրիլ ամսից մինչ 2012թ. հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածի ընթացքում Քլիվլենդի բժշկական կենտրոնի մասնագետները 25 հիվանդի մասնակի փոխպատվաստման են ենթարկել, իսկ 121 հիվանդի՝ ամբողջական: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կիսատ լյարդով ներպաստվաստված հիվանդների 80 տոկոսի պարագայում հաջողվել է հինգ տարի տեւողությամբ կյանք ապահովել, իսկ ահա ամբողջական լյարդ ունեցողների 81,5 տոկոսն է նշված շեմը հատել:

Բացի այդ, թե կիսատ, եւ թե ամբողջական օրգանով ներպատվաստված հիվանդների մոտ առաջացող բարդությունները նույնական են՝ արյան փոքր խցանումներ՝ լյարդի մեջ, ինչպես նաեւ օրգանի՝ նախնական շրջանին հատուկ անկանոն աշխատանք: Անհաջող փոխպատվաստումների մասնաբաժինը եւս երկու դեպքերի համար գրեթե նույնն է:

Հարկ է նշել, որ լյարդը երկու հավասար մասերի բաժանել հնարավոր չէ: Սովորաբար բաժանված հատվածներից մեկը ամբողջի 35-40, եւ մյուսը՝ 65-70 տոկոսն է կազմում: Մասնակի փոխպատվաստման առավելություններից մեկն էլ այն է, որ փոքր կազմվածք ունեցող մարդիկ կարող են թեկուզ կիսատ, բայց՝ համապատասխան չափերի օրգան ստանալ:

Մասնակի փոխպատվաստման պրակտիկան, այնուամենայնիվ, տեխնիկական բարդությունների պատճառով, չի կարողանում լայն տարածում ստանալ: Վիրաբույժները ստիպված են ոչ միայն օրգանը, այլ նաեւ՝ արյունատար անոթները կիսել, երբեմն՝ մանրադիտակի օգնությամբ, եւ այդ ամենը դոնորի՝ հիմնականում անկենդան մարմնի մեջ:

Բացի այդ, չափագրումներ կատարելու եւ անհրաժեշտ քաշ ունեցող հիվանդների միջեւ ընտրություն կատարելու համար ընդամենը 24 ժամ է տրվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել