• Latest news

Մայրը կարող է երեխայի մոտ ալերգիայի առաջացման պատճա՞ռ դառնալ

12 հուլիսի, 2014  10:44

Մերդոկի մանկական հետազոտական ինստիտուտի մանկաբույժները պարզել են, որ ալերգիան նույնիսկ հղիության ընթացքում կարող է ի հայտ գալ: Մասնագետներին հաջողվել է սննդամթերի որոշ տեսակների նկատմամբ ալերգիա ունեցող եւ հիվանդությունից զերծ երեխաների արյան նմուշներում կոնկրետ տարբերություններ հայտնաբերել: Ըստ ամենայնի, հղի կնոջ վարքը կարող է երեխայի մոտ ալերգիայի առաջացման անմիջական գործոն հանդիսանալ, նշում է The Daily Mail-ը:

«Մենք մեկ տարեկան երեխաների արյան տվյալներն ենք վերլուծել եւ պարզել, որ ալերգիկ երեխաների մոլեկուլյար ուղիները հատուկ եղանակով են աշխատում: Մեզ հատկապես մոլեկուլյար փոխակերպիչներն էին հետաքրքրում, որոնց ազդեցությամբ գեներն արտահայտվելու հնարավորություն են ստանում: Այդ փոխակերպիչների աշխատանքի խափանումները եւս ալերգիայի առաջացում են մատնանշում: Ամենակարեւորն այն է, որ շեղումները կարող են անգամ երեխայի ծննդյան օրվանից  նկատվել», - պարբերականին տված հարցազրույցի ընթացքում նշել է դոկտոր Դեվիդ Մարտինոն:

Ասել է թե՝ դեռեւս ներարգանդային զարգացման ընթացքում կարող են հիշյալ բնույթի անոմալիաներ առաջանալ: Հիմա արդեն հետազոտությունների ենթարկվելու հերթը մայրերինն է, քանի որ, ըստ ամենայնի, որոշ գործոններ երեխայի գեների աշխատանքի վրա ազդելու կարողություն ունեն: Եթե վարկածը հաստատվի, գիտնականները կանխարգելիչ միջոցառումներ մշակելու հնարավորություն կունենան:

Վերը հիշատակված հետազոտությունը 24 երեխայի մասնակցությամբ է իրականացվել, սակայն առաջիկայում ակնկալվում է ավելի լայն՝ 5300 երեխաներից ստացված տվյալների վերլուծություն իրականացնել: Մասնակիցների մեծ մասը ձվի, մյուսները՝ գետնանուշի նկատմամբ են ալերգիա ունեցել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել