• Latest news

Կինը մեկ ամիս շարունակ միայն շան կեր է ընդունել՝ ապացուցելու համար, որ այն առավել առողջարար է

22 հուլիսի, 2014  19:16

Երբ որեւէ մեկն ասի՝ ձեր սեղանին դրված այս կամ այն ուտեստը շան կերի է նման, անշուշտ կվիրավորվեք: Դե ուրեմն տեղեկացեք, թե ինչ արել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի բնակչուհի, Paw's Natural Pet Emporium առեւտրային ցանցի սեփականատեր Դորոթի Հանթերը՝ վիրավորանք ծնող կարծրատիպը ցրելու համար: Նա մեկ ամիս շարունակ (մինչեւ հուլիսի 19-ը) միայն շան կեր է ընդունել՝ ապացուցելու համար, որ տնային կենդանիները շատ ավելի առողջարար սնունդ են ընդունում, քան՝ մարդիկ, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Այնուամենայնիվ, Դորոթի որոշումը պլանավորված չի եղել. պարզապես մի օր, ծանր աշխատանքին օրվա ավարտին տուն դառնալով, սառնարանում ուտելիք չի գտել եւ որոշել է փոքրիկ ընկերոջ ընթրիքից փորձել: Սնունդի հաճելի համը եւ հանգամանքը, որ այն ոչ բազմատեսակ, բայց առողջարար բաղադրիչներ է պարունակում, մեծ զարմանք է պատճառել պատմության հերոսուհուն:

Իսկ դիետելոգնե՞րն ինչպես են արձագանքել: «Այո, կենդանիների համար նախատեսված կերը, մարդու սննդակարգի համեմատ, կարող է առավել առողջարար գտնվել: Սակայն այն նաեւ սննդային թունավորման վտանգով է հղի, քանի որ որոշ բաղադրիչներ կարող են ընդունելի չլինել մարդու աղիքների համար», - նշել է Մաունթ Սինայ հիվանդանոցի ավագ դիետոլոգ Ջեքլին Լոնդոնը:

Նրա համոզմամբ, թե մարդու, եւ թե բոլոր կենդանիների համար առավել առողջարար է հնարավորինս սահմանափակ բաղադիչներ պարունակող սնունդ ընդունել, բայց կարծես թե մարդու իմունային համակարգին հարմար եւ վիտամինների ու միներալների անհրաժեշտ պարունակություն ապահովող սննդակարգի գաղափարն էլ միայգամայն տրամաբանական է:

Ուրեմն ի՞նչ հետեւություն: Թողնենք շան կերը մի կողմ եւ մեր սննդակարգի առողջացմամբ զբաղվենք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է