• Latest news

Էրեկտիլ դիսֆունկցիան ինֆարկտի նախանշան է

14 դեկտեմբերի, 2013  13:02

Եթե տղամարդու մոտ երիտասարդ կամ միջին տարիքում դիտվում են էրեկտիլ խանգարումներ, դա կարող է սրտամկանի ինֆարկտի նախանշան լինել: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց «Երեւան» ԲԿ ուրոլոգիական ծառայության ղեկավար Վահագն Աշուղյանը: Էրեկտիլ դիսֆունկցիայից մինչեւ սրտամկանի ինֆարկտ ընկած ժամանակահատվածը կազմում է մոտավորապես երկու տարի:

«Մեզ հաճախ դիմում են ստենտավորում կամ  անոթների շունտավորում տարած էրեկտիլ խանգարումներով երիտասարդ տարիքի հիվանդներ,  հիմնականում 40-ից 55 տարեկան տղամարդիկ: Էրեկտիլ դիսֆունկցիան նախորդում է սրտամկանի ինֆարկտին՝ այս կապն ապացուցված է ուրոլոգիական գիտության կողմից: Նույնիսկ կան մոտավոր հաշվարկներ, որոնց համաձայն էրեկտիլ դիսֆունկցիան երկու տարով  նախորդում է սրտամկանի ինֆարկտին: Սիրտանոթային վիրաբուժության, քիչ ինվազիվ միջամտությունների, պսակային զարկերակների շունտավորման վիրահատությունների զարգացման շնորհիվ այս հիվանդները ավելի երկար են ապրում ապրում, եւ նրանց օրինակի վրա կարող ենք տեսնել այդ կախվածությունը. սկզբից էրեկտիլ դիսֆունկցիա, հետո սիրտանոթային խանգարումներ», - ասաց  բժիշկը:

Ըստ նրա, էրեկտիլ ֆունկցիայի խանգարումները հաճախ զուգակցվում են ստորին միզուղիների խանգարումների ախտանշաններով, եւ հիմնականում դա տարիքային կախվածություն ունի՝ կապված աթերոսկլերոզի, ուղեկցող այլ հիվանդությունների, շաքարային դիաբետի զարգացման հետ:

Այսօր էրեկտիլ ֆունկիցիայի խանգարումների բուժման համար կիրառվում են ֆոսֆոդիէսթերազայի պաշարիչներ, որոնք բավակնին լավ արդյունք են տալիս: «Առանձին դեպքերում , երբ առկա են առնանդամի փապարաձեւ (կավեռնոզ) մարմնի արտահայտված խանգարումներ, ինչի հետեւանքով  պահպանողական թերապիան անարդյունավետ է, կիռավում է ֆալոպրոտեզավորում», - ասաց բժիշկը:

Ուրոլոգի գնահատականով էրեկտիլ դիսֆունկցիան բավականին տարածված է Հայաստանում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել